Բանակ և հասարակություն
Մեր որդին՝ Տրդատ Մնացականյանը, զինվոր է, մեկը հազարավոր այն տղաներից, որ պաշտպանում է հայրենի եզերքը, մեր հողուջրի խաղաղությունը: Մարտի 29-ին լրանում է Տրդատի 20-ամյակը:
«Հայ զինվոր» թերթի միջոցով ցանկանում ենք շնորհավորել բանակում ծառայող մեր զինվոր թոռնիկին՝ կրտսեր սերժանտ Իշխան Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Մեր բանակի հրետանային զորամասերից մեկում է ծառայում որդիս՝ կրտսեր սերժանտ Տիգրան Պողոսյանը: Իմ տղան, որ դեռ երեկ անհոգ պատանի էր, այսօր զինվոր է: Բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան եմ հպարտանում նրանով:
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքում աչքովս ընկավ Շուշիի հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին հոդվածը` «Ամեն ինչ լավ կլինի» վերնագրով:
«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար մարտի 17-ը յուրահատուկ էր: Նրանք հյուրընկալել էին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:
Գնալով ամրապնդվում է ՀՀ պաշտպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների, հանրակրթական ու բուհական կառույցների հետ համագործակցությունը` կրթական, մշակութային ու ռազմահայրենասիրական ոլորտում:
Մարտի 4-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր, եւ ես կգամ» վավերագրական տեսաֆիլմի ցուցադրումով: