Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ահարոն Խաչատրյանը ծնվել է դեկտեմբերի 14-ին: Ծննդյան օրվա կապակցությամբ նրան շնորհավորում է զորամասի ողջ անձնակազմը.
-Սիրելի՛ մայոր Խաչատրյան: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ: Մաղթում ենք հաջողություններ եւ՛ ծառայության մեջ, եւ՛ անձնական կյանքում: Թող Ձեր բոլոր լուսավոր երազանքները իրականություն դառնան, եւ թող գալիք տարիները լինեն հաջողությունների եւ ձեռքբերումների տարիներ:
Եղեք ամուր, անպարտ, հպարտ ու բարի:

Հայրենիքի սահմանները պաշտպանող զորամասերից մեկում է ծառայում մեր որդի սերժանտ Արթուր Եսայանը։
Լրացավ Արթուրի 20-ամյակը, որն իր ծառայությունը կատարում է հպարտությամբ, մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով։
Շնորհավորում եւ մաղթում ենք քաջառողջություն, կամք, ոգու արիություն, տոկունություն։
Բարի ծառայություն եւ բարի վերադարձ։

Հորեղբորս տղան ամռանը ծառայության էր անցել քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում: Երբ մենք այցելեցինք նրան զինվորական երդման արարողության ժամանակ, նա այնքան էլ գոհ չէր իր ծառայությունից.
-Այստեղ շատ խիստ է, ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով անենք, որ չպատժվենք: Մի խոսքով, քիթ սրբելու ժամանակ չունենք:
Հիմա արդեն 6 ամսվա ծառայող է: Օրեր առաջ նա արձակման թերթիկ էր ստացել եւ տուն եկել:

ԻՄ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆ

Հինգ ամիս առաջ ավագ որդիս` Սուրենը, զորակոչվեց բանակ: Նրա ծառայության վայրը բավականին հեռու է մեր բնակավայրից: Այս ընթացքում նրան չեմ այցելել: Եվ ահա վերջապես ճանապարհվեցի զորամաս, որ իմ աչքով տեսնեմ, թե ինչպես է որդիս, արդյոք հարմարվե՞լ է, կարողանո՞ւմ է հաղթահարել դժվարությունները, լեզու գտնո՞ւմ է ծառայակիցների հետ, ենթարկվո՞ւմ է հրամանատարներին: Երեկոյան աղջկաս հետ հասանք զորամաս: Մեզ հարազատի պես ընդունեցին, գիշերելու տեղ տրամադրեցին: Զինվորի ծնողի նկատմամբ հրամանատարության բարեկամական ու բարեհամբույր վերաբերմունքն ինձ շատ ոգևորեց: Ուրախացա. ուրեմն այստեղ գիտեն զինվորի արժեքը, հարգում են նրան:

ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

Սպիտակում դեկտեմբերի 7-ին բացվեց հուշարձան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորականներին: Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ, ճարտարապետն է Վ. Ֆրոլովը, քանդակագործը` Ա. Միրոնովան:
27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շատ շրջանավարտներ, ուսանողներ 1988-1994 թվականներին մասնակցեցին Հայաստանի անկախության համար ծավալված շարժմանը և Արցախյան ազատամարտին: Այսօր համալսարանում սովորող ուսանողների համար հայրենասիրության դասերը միայն պատմական անցքերի, դրանց գեղարվեստական վերարտադրությունների միջոցով չեն կատարվում: Ուսանողներն ամեն պահի տեսնում են համալսարանի բակում Արցախյան ազատամարտի տարիներին զոհված համալսարանականների հիշատակին տեղադրված խաչքարը, ցուցավահանակներին ներկայացվող նրանց նկարները, նրանց մասին տպագրված հոդվածներն ու գրքերը:

ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒ... ՀԱԶԱՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հավաքվել էինք ՀՀ վետերանների միավորման դահլիճում, երբ խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ն կազմակերպել է միջոցառում Հայրենական պատերազմի մասնակիցների համար։ Նստեցինք մեքենաներն ու ուղեւորվեցինք Հրազդանի կիրճ` 15 աղբյուր հուշարձանների մոտ։ Այնտեղ հավաքվել էին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների դեսպանատան աշխատակիցները։ Նրանք ելույթներ ունեցան Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում մեր բազմազգ ժողովուրդների մղած հերոսական պայքարի մասին։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը, որը խոսեց Մեծ հայրենականի հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ունեցած հսկայական ավանդի մասին։