Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ՎՐԱ ԱՊՐԵԼ

Շարքային Գոռ Խնկոյանը մարտական հենակետից նոր էր իջել և սպասում էր զորացրման: Հետաքրքիր զրուցակից է, համեստ ու կիրթ: Նա վերջին անգամ էր եղել դիրքերում, շրջել էր իր իսկ ձեռքով մաքրած, նորոգած խրամուղիներում ու դիտակետերում: Կարոտով նայել էր սահմանից այն կողմ:

ՆԱԽՆԱԿԱ՛Ն, ԲԱՅՑ ԷԱԿԱ՛Ն ԳԻՏԵԼԻՔ

Նախնական զինվորական պատրաստություն առարկան եւ նրա դերը հայրենիքի պաշտպաններ կրթելու գործում

ՀԵՐՈ՛Ս ԵՆ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Երբ խմբագրությունում հանդիպեցի հաղթանդամ, բարի աչքերով ու ժպտերես այդ ալեզարդ պապիկին, մտքովս անգամ չանցավ, որ զրուցակիցս ոստիկանական համակարգում շուրջ չորս տասնամյակ ծառայած գնդապետ է:
Հանդիպման առիթը սակայն բոլորովին էլ ոստիկանության համակարգի հետ նրա առնչություն ունենալը չէր. գնդապետի թոռը՝ Լևոն Մկրտչյանը, ծառայում է ազգային բանակում, և ահա նա ուզում է շնորհավորել թոռան ծննդյան 20-րդ տարեդարձը:

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

«ԱՐՑԱԽ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 3-ին «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա:

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Սահմանին և շփման գծում հակառակորդը կրկին արկածախնդիր պահվածք է դրսեւորում, մեծացնում է լարվածությունը, կրակում է խոշոր տրամաչափի զենքերից: Ադրբեջանի արկածախնդիր պահվածքը ստանում է արժանի հակահարված: Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել առաջնագիծը` հետ մղելով հակառակորդին:
Սահմանային միջադեպերը երկրորդ պլան են մղել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական կարևորության շատ խնդիրներ. խաղաղություն ամենից առաջ:

«ՀԱՋՈՐԴԸ ԵՍ ԵՄ»

«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել զորակոչիկ Գոռ Արեւշատյանի՝ «Հաջորդը ես եմ», (չասենք թղթակցություն) անկեղծ խոսքը:
…Վեց եղբայրներից Հրաչը օրեր առաջ է ավարտել ծառայությունը, Խաչիկը շուտով կսկսի իր ծառայությունը, Արմանը սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, հորեղբոր երկու փոքր որդիները՝ 4 և 2 տարեկան, սպասում են իրենց հերթին, իսկ Գոռը հաստատակամորեն ասում է՝ «Հաջորդը ես եմ»: