Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն իրենց որդիներին բանակ ճանապարհեցին ավանդական ձևով` երգ ու պարով, ուրախ սրտով: Մայրերն անթաքույց հիանում էին իրենց որդիներով, քույրերը` եղբայրներով … Անհամեմատ ավելի զուսպ էին տղամարդիկ. նրանցից յուրաքանչյուրը, ամենայն հավանականությամբ, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ վերհիշում էր իր բանակ գնալը. տարեցները` Հայրենական պատերազմը, համեմատաբար երիտասարդները` Արցախյան հերոսամարտը…

Օրերս Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին բանակային կորպուսի զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Տավուշի մարզպետ Հ. Աբովյանի և 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանի նախաձեռնությամբ:

«ՀԱՅ ԱՍՊԵՏԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է...

Օրերս ՀՀ ՊՆ Հասարակական խորհրդի անդամները եղան Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում, ինչպես նաև ԼՂՀ մի շարք այլ զորամասերում: Այցերի հիմնական նպատակն էր ծանոթանալ զորամասերում գործող «Հայ ասպետ» ակումբների կատարած աշխատանքին, ինչպես նաև պարզապես զրուցել զինվորների հետ: Հասարակական խորհրդի անդամները այցելեցին նաև գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Նրանք շրջեցին զորամասի տարածքում, եղան գրադարանում, ապա զրուցեցին ակումբի անդամներիս` ժամկետային զինծառայողներիս հետ: Զինվորները մեկ անգամ էլ կարևորեցին «Հայ ասպետ» ակումբի դերը ինչպես զինվորների ինքնակրթության, այնպես էլ հայրենասիրական ոգու բարձրացման գործում:

ՀԱՋՈՐԴԸ ԵՍ ԵՄ

Մեր ընտանիքում վեց արու զավակ կա: Ամենամեծը՝ Հրաչը, որն ընդամենը օրեր առաջ ավարտեց իր ծառայությունը հայոց բանակում, Խաչիկը, որը արդեն օրեր անց կսկսի իր ծառայությունը, ես, որ արդեն երկար ժամանակ ծառայում եմ հայոց բանակին իմ հոդվածներով, Արմանը՝ կրտսեր եղբայրս, որ մեկ տարի է, ինչ սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, և հորեղբորս երկու փոքր որդիները՝ 4 և 2 տարեկան:

ԵՐԿԻՐԸ ԶՈՐԵՂ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ

«Քվանտ» վարժարանի անունը հայտնի է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Վարժարանը Հայաստանի Հանրապետության փորձարարական ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից: Վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրով:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին: