Բանակ և հասարակություն
Եթե երկիրը զորավոր բանակ չունենա, չի կարող գոյություն ունենալ, իսկ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, և մենք՝ բոլորս պիտի հոգանք հայ զինվորի կարիքները, ստեղծենք բուժօգնության առաջնակարգ պայմաններ, որպեսզի բուժօգնությունը ճիշտ, ժամանակին և արդյունավետ իրականացվի:
Բավական երկար ժամանակ է, որ ուզում եմ գրել Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցի վաստակաշատ մանկավարժներից մեկի՝ Ալֆրեդ Կարապետյանի մասին, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր:
…Երբ առաջին քայլերս արեցի դպրոցում՝ հասկացա, որ ես մտել եմ ուրիշ մի աշխարհ եւ սկսել եմ ուրիշ մի կյանք՝ բակում թողնելով մանկական խաղերս:
…Իսկ դպրոցում արդեն նախանձով էի նայում շրջանավարտների հետեւից եւ մտածում, որ շուտով իմ հերթն էլ կգա, եւ ես էլ կազատվեմ դպրոցական «ծանր» կյանքից:
Եվ ահա, աչքս չթարթած, շրջանավարտ եմ, եւ եկել է դպրոցին հրաժեշտ տալու պահը: Բայց այն միտքը, որ այլեւս դպրոց չեմ մտնելու, տխրեցնում է ինձ. դժվար է սիրելի ուսուցիչներից, դպրոցական ընկերներից բաժանվելը. նրանց հետ մեծացել, հասակ եմ առել, գիտելիքով հարստացել…
Հայրենիքն սկսվում է սահմանից, …մեր տունն էլ է սկսվում սահմանից, ու եթե այս ամենին սկսենք վերաբերվել քաղաքացուն հատուկ պատասխանատվությամբ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Յուրաքանչյուր նորաստեղծ հայկական ընտանիք երազում է տղա երեխա ունենալ, որ շեն մնա պապական օջախը, այսինքն՝ նաեւ հայրենի տունը` հայրենիքը… Այդպես եղել է դարեր շարունակ, այդպես էր երեկ, այդպես է այսօր… Վկան՝ երեկվա մեր հաղթանակը, սահմանը պահող այսօրվա քաջերը` բոլորն էլ իրենց օջախի ճրագը… Միաժամանակ ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ բոլոր ծնողներն ու մայրերն են այսօր հայրենիքի զինվոր մեծացնում ու դաստիարակում:
Զավա՛կս, Գեւո՛րգ, քսան օրից էլ քիչ է մնացել ծառայությանդ ավարտին: Դու մեծ պատասխանատվությամբ պաշտպանեցիր հայրենիքդ: Ծառայեցիր մեր սահմանի ամենավտանգավոր ու բարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ կատարեցիր դիրքի ավագի քո պարտականությունները: Այս երկու տարիների ընթացքում չտրտնջացիր, չդժգոհեցիր, չգանգատվեցիր: Օրինակելի եւ կարգապահ զինվոր եղար: