Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Մայիսի 7-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) անդամ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Վիլեն Սիմոնյանը և շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներ՝ զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը, զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը և սպաների հաշվառման գծով սպա, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը:

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՎԱՂՎԱ ԶԻՆՎՈՐԻՆ

Օրերս «Աշխատանք» մարզական ընկերությունում «Այկինդո» կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի 7-րդ փակ առաջնությունը, որին մասնակցեցին տասնյակ մարզիկներ հանրապետության քաղաքներից ու մարզերից: Մրցանակային տեղեր գրավածները իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի բաց առաջնությանը, ինչպես նաև «Եվրոպա», «Եվրասիա», «Կովկաս» միջազգային մրցաշարերին:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 ավագ դպրոցի 11-ի Բ դասարանի աշակերտները իրենց դասղեկ, պատմության ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի հետ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, ուսմասվար Ասյա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Միջոցառման սկզբում աշակերտները կարճ ու ամփոփ տեղեկատվություն տվեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած մեծ և փառավոր հաղթանակի մասին:

ՎԱԿՈՒՆԻՍ

Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Հակարի գետի ամբողջ ավազանը: Հայոց երբեմնի բնօրրանի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր հայորդիներ մարտիրոսվեցին, ու վերստին հայացան Քաշաթաղն ու Վայկունիքը, Հաբանդն ու Աղահեճքը և այլ տարածքներ:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա պանծալի առիթով մեր շնորհավորանքն ու օրհնությունն ենք բերում հայոց բանակի ողջ զինվորյալ դասին:
Հիրավի Հայրենական մեծ պատերազմի տարիներին շատ ազգեր և պետություններ փորձեցին մեծ արյան գնով պահպանել իրենց ապրելու իրավունքը, որի արդարացի հաղթանակը փափագելի էր յուրաքանչյուրի համար: Ահա այդ հաղթանակի կերտմանը իրենց անուրանալի ներդրումն են ունեցել բազում հայորդիներ, որոնց սխրանքներն ու մարտական փառավոր ուղին անջնջելի հետք են թողել մարդկության պատմության մեջ, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան պատերազմին մասնակից մեր հայորդիների համար:

-Ռուբենս մեծացել էր հայրիկիս, հորեղբորս պատմություններին ականջալուր,- պատմում է «Արծիվ -13» գումարտակի հրամանատար, Արցախում զոհված Ռուբեն Վաչիկի Եղոյանի մայրը` Թամարա մայրիկը:
-Խնուսից գաղթելիս երկու եղբայր` Կոստան հայրս և Արամ հորեղբայրս գաղթի ճանապարհին կորցնում են իրենց մորը: Չեն էլ հասցնում մոր աճյունը հողին հանձնել, շարունակում են իրենց ճանապարհը: Հայրս եղել է 12 տարեկան, իսկ հորեղբայրս` 8: Ամբողջ կյանքում ցավով էին հիշում, որ իրենց մորը հողին չեն հանձնել, որ մեռած մոր մարմինը դարձել է ցին ու ագռավի բաժին…

ՎԻՇՏՆ՝ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ՊԱՀԱՆՋԸ՝ ՆԵՐԿԱՅՈՒՄ

Այս օրերին հանրապետության շատ դպրոցներում տեղի են ունենում միջոցառումներ ՝ ի հիշատակ Հայոց եղեռնի 1,5 մլն. անմեղ զոհերի: Այդպիսի մի հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում. Այն կրում էր «Վիշտն՝ անցյալում, պահանջը՝ ներկայում» խորագիրը: Դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր հյուրերով, աշակերտներով և ծնողներով, IX և VIII դասարանների աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը՝ հուզիչ ու ճաշակով բեմականացմամբ: Իրենց ասմունքով և դերասանական վարպետությամբ աչքի ընկան Տիգրան Սահակյանը (Դ. Հովհաննես «Հավերժական հայը»), Գոհար Խաչատրյանը (Վ. Սարոյանի «Հայը և հայը»), Արտակ Բայաթյանը, Վահե Առաքելյանը, VI դասարանի աշակերտներ Գոռն ու Սիլվան («Զգույշ խոսիր Հայաստանում»):