Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Փետրվարի 12-ին տղաս` Միքայել Մարգարյանը, երդվեց անձնվիրաբար ծառայել մեր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը: Այսուհետ նա իր հայրենիքի զինվորն է:
Մենք հպարտ ենք քեզնով, տղա՛ս: Դու էլ միշտ հպարտ եղիր, որ մեր պաշտպանն ես, մեր ապավենը, մեր հերոսը: Մաղթում եմ քեզ, քո զինակից ընկերներին եւ սպաներին խաղաղ եւ անփորձանք ծառայություն: Մայրական օրհնանքս թող միշտ ուղեկցի քեզ:

Սիրելի՛ Արամ, իմ հավատարիմ ընկեր, իմ քաջարի զինվոր, փետրվարի 19-ը քո ծննդյան օրն է: Ջերմորեն շնորհավորում եմ քեզ: Գիտեմ, որ հենց այս տարեդարձդ ամենահետաքրքիրն ու անմոռանալին է լինելու. չէ՞ որ առաջին անգամ դիրք ես բարձրացել, զենք բռնել եւ հիմա կանգնած ես հակառակորդին դեմ հանդիման: Այսօր, այս պահին նաեւ դու ես մեր հայրենիքի ուժը, եւ, անկեղծ ասած, ես հպարտանում եմ քեզնով:

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Բանակի տոնը մեծ շուքով նշվեց ամենուր: Տոն, որ պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:
«Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» խորագիրն էր կրում Արաբկիր վարչական շրջանի թիվ 6 գրադարանում կայացած ցերեկույթը: Միջոցառմանը յուրատեսակ համ ու հոտ տվեցին թիվ 37 հիմնական դպրոցի սաները, ովքեր իրենց խրոխտ երգերով ու ասմունքով գերեցին ներկաներին: Դպրոցականները մեծարեցին մեր ազգի նորօրյա հերոսներին, խոստացան նրանց հայրենանվեր գործի արժանի շարունակողները լինել:

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ՝ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ

Գնալով մարդկանց գիտակցության մեջ ավելի ու ավելի է կարևորվում բանակի դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գործում: Դրա վկայություններից էր և այն, որ այս տարի աննախադեպ սիրով ու նվիրումով նշվեց հայոց բանակի 23-րդ տարեդարձը ինչպես Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, այնպես էլ արտերկրի հայաշատ կենտրոններում:
Մեր հաղթական բանակի տարեդարձը նշվում է լայնորեն և՛ դպրոցներում ու բուհերում, և՛ հասարակական կազմակերպություններում ու գրադարաններում:

ՍԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ՀՊԱՐՏ

Աշխարհն առաջ շարժող ամենամեծ ուժը սերն է, իսկ սիրո խոստովանությունը՝ կյանքում ամենակարևոր դրվագներից մեկը: Երբ հեռավորությունը միաձուլվում է երևակայության հետ, օգնության է գալիս հնարամտությունը: Սիրո մասին խոսելիս զինվորները չեն թաքցնում իրենց զգացմունքները, հուզվում են, քաղցրաժպիտ տրամադրությունը փայլում է նրանց դեմքին, մտքով հեռանում են զինվորական իրականությունից:
Սիրո տոնի, սիրո խոստովանության հետ կապված են ամենահետաքրքիր պատմություններ, որոնց հերոսները զինծառայողներն են: Ահա այդ պատմություններից մի քանիսը:

ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔ, ԻՄ ԶԻՆՎՈՐ ԵՂԲԱՅՐ

Հրա՛չ ջան, եղբա՛յրս, լրացավ քո ծառայության մեկ տարին: Մեկ տարի է՝ դու զինվոր ես գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ինչ խոսք՝ առանց քեզ մեր կյանքը փոխվել է, անսովոր է առանց քո ջերմացնող ժպիտի: Բայցեւ շատ հպարտ ենք, անասելի հպարտ, որ պարտաճանաչ, բարեխիղճ, ջանասեր զինվոր ես դարձել: Ուզում եմ «Հայ զինվոր» թերթի միջոցով ողջունել քեզ, հրամանատարներիդ, ընկերներիդ եւ մաղթել անկոտրում կամք, համբերություն, զգոնություն, ուժ եւ վճռականություն հակառակորդի ցանկացած ոտնձգություն կասեցնելու համար: Վստահ եմ՝ այսուհետեւ եւս լիովին կարդարացնես մեր վստահությունն ու հրամանատարներիդ գործադրած ջանքերը:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Մենք բոլորս պետք է փոխվենք, որպեսզի փոխվի բանակը, մենք բոլորս պետք է ընդվզենք փողոցային բարքերի, մշակութային ցածրարժեք գործերի, արատավոր, նենգ ու քսու հարաբերությունների, կեղծ բարոյական արժեքների հանդեպ, եթե ուզում ենք բոլոր առումներով հզոր բանակ, հզոր հասարակություն ունենալ: