Բանակ և հասարակություն
Երևանում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած շաշկու մրցաշար (64 վն. կայծակնային 3+2)` նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։
Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում օրերս տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ցերեկույթ։ Հայաստանի Հանրապետության օրհներգից հետո ներկաները հոտնկայս հարգեցին Արցախյան գոյամարտում նահատակված մեր քաջորդիների անմահ հիշատակը։ Ներկա էին Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներ, ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ Սարգիս Գրիգորյանը, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Սամվել Մաթևոսյանը, ազատամարտիկներ, ծնողներ, հյուրեր։
Զինվո՛ր որդիս, գրիչը վերցրել եմ, որ քեզ նամակ գրեմ, ու չգիտես ինչու, մանկության պատկերներ, ձայներ, դեմքեր են հայտնվել աչքերիս առաջ: Սիրտս քեզ հիշելիս ջերմացավ, ջերմացավ ու թռավ մանկություն: Հիմա էնքան եմ ուզում քեզ մի-երկու դեպք պատմել… Մենք տուն չունեինք, վարձով էինք ապրում Գյումրվա Սլաբոդկա թաղամասում, Պլպլան ժամի մոտ (ռուսական եկեղեցի էր, փայլուն գմբեթով)։ Իմ մանկության մեջ երկու իրական ապրում կար՝ կարիքն ու ցանկությունը։ Հիշում եմ՝ սայլերով քուսպ էին տեղափոխում, փոքրիկ կտորներով իրար վրա դարսած տանում էին, որ կերակրեին անասուններին։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում է ուսանում Վաչագան Խաչատրյանը, ակադեմիական երգեցողության բաժնում։ 44 -օրյա պատերազմի թոհուբոհով է անցել, խոստովանում է՝ օր չկա, որ չմտաբերի, չհիշի պատերազմը։ Մեջը կուտակված հույզերը, ապրումները շուտով կդառնան երգ, որ կնվիրի հայրենիքը զենքով ու կյանքով պահած քաջերին։
Բարև, տղա՛ս: Այս զորակոչը քեզ համար է, վերջապես եկավ քո ժամը, քո առաքելության ժամը: Երբ լսում եմ զորակոչ բառը, անմիջապես միտքս գնում է անցյալ, հիշում եմ իմ բանակային տարիները: Հիշում եմ վերադարձս, երբ բառացիորեն փողոցում էի ապրում, քնում էի երկաթուղային կայարանի նստարաններին: Բայց լիքը երազանքներ ունեի, համարձակ նպատակներ, հավատով ու լավատեսությամբ էի նայում կյանքին: