Բանակ և հասարակություն
Իմ թանկագին, սիրելի՛ Հրաչ, լրացավ քո 20-ամյակը, և դու նշելու ես այն ընտանիքից հեռու, քո զորամասում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելով: Տղա՛ս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը՝ սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է վեհությամբ ու անասելի հպարտությամբ, որ դու այդ ամենը կատարում ես ամենայն գիտակցությամբ, լրջությամբ, սիրով ու նվիրումով: Որդի՛ս, ես պարծենում եմ քեզնով, քո տղամարդկային ոգով, դու կրում ես Արևշատյանների վսեմ ազգանունը՝ բարձր պահելով այն և քո վարքագծով օրինակ հանդիսանում եղբորդ համար, որ քեզանով ոգևորվելով՝ ցանկանում է օր առաջ համալրել հայոց բանակի շարքերը: Նա վստահեցնում է ինձ. «Մա՛մ ջան, կտեսնես, ես այնպես կծառայեմ, որ դու ինձնով էլ կհպարտանաս այնպես, ինչպես հպարտանում ես Հրաչով»:
Հզոր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Պաշտպանության նախարարությունը դպրոցների հետ համատեղ համակարգված աշխատանք է տանում հայրենանվեր, հայրենիքին տեր եւ զինվոր դաստիարակելու ուղղությամբ:
Նամակներ գրեք զինվորին, ջերմ ու տաք նամակներ:
Հայրենի օջախից հեռու ծառայող զինվորը ձեր նամակի ամեն մի տողում կզգա հարազատ շունչ, ուշադրություն եւ գնահատանք:
Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաների ջերմ խոսքերը մեծ ուրախություն պարգեւեցին մեր զինվորներին:
Մեկ տարի առաջ` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվեցին հակառակորդի խափանարար խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններով էլ մարդկային ու նյութական զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին` հետ շպրտեցին ելման դիրքեր:
Դեկտեմբերին աղջիկս` Օվսաննա Միսկարյանը, ընդունվել է Վարդենիսի զ/հոսպիտալ` լեղապարկի սուր ցավերով և անմիջապես վիրահատվել: Հետվիրահատական բարդույթներ չեն առաջացել: Բժիշկների և բուժանձնակազմի հոգատարությունը և մասնագիտական իմացությունը ինձ հիացրել է: Ես վստահ եմ, որ մեր զինվորների կյանքն ու առողջությունը, և ոչ միայն զինվորների, այլ նաև քաղաքացիական անձանց առողջությունը, ապահով ձեռքերում են:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը: Մասնավորապես` բանակի գեներալ Ա. Բախինը պատրաստակամություն է հայտնել ձերբակալված շարքային Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննություն իրականացնելիս շարունակելու համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:
Ամանորի նախօրեին Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղի ունեցավ զինվորների հանդիպումը հարազատների հետ: Կրտսեր սերժանտ Գարեգին Թամրազյանի հանդիպումը ծնողների՝ Զորիկի և Հերիքնազի հետ անչափ ջերմ էր` կարոտով լի: Ամանորի նախաշեմին հայրը` պահեստազորի փոխգնդապետ Զորիկ Թամրազյանը, իր սրտի խոսքն ասաց հայոց բանակի բոլոր զինվորներին, հատկապես Կենտրոնի տղաներին.