Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Մայր-ընտանիք-հայրենիք սրբությունը լրացումն է մեկմեկու: Հայրենիքի սերը սնուցվում է մոր կաթով, ձևավորում մարդ անհատի ներաշխարհը: Ամուր ընտանիքը պետության վեմն է: Անհատի քայլերն ընտանիքում հասունանում, այնուհետև իրենց դիրքն են հաստատում հասարակության մեջ: Ասված է. «Սերմնացանը ժամանակին իր ցանքսի պտուղն է քաղում»:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բարև իմ նախկին աշակերտ, ներկայիս պայծառաժպիտ զինվոր Արսեն Իսրայելյան: Դատելով քո զինվորական լուսանկարից, դու նույն Արսենն ես մնացել, բայց ավելի առնական, ավելի ուժեղ: Եվ արդեն քսան տարեկան ես: Ես` զինվորական գործի առաջին տառերը քեզ սովորեցնող երեկվա քո ուսուցիչը, ուզում եմ սրտանց քեզ շնորհավորել տարեդարձիդ կապակցությամբ և բարի ծառայություն ու բարի վերադարձ ցանկանալ: Թող քո դեմքից երբեք չպակասի ժպիտն ու խնդությունը:

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով առաջին միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էին ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Գիտաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներ:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Էդմոն Մարուքյանը օրերս շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:
Օրենսդրական այս նախաձեռնության շուրջն էլ ծավալվեց մեր զրույցը ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր գործուն մասնակցությունն ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման, այդ օղակների փոխհարաբերությունների է՛լ ավելի մերձեցմանն ու փոխգործակցությանը:
Անկախության 23-ամյակի առթիվ ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության բարձրացման գործում:

Պերճ Գեւորգյանը 75 տարեկան է: Ծնունդով Ապարանի Բուժական գյուղից է: Մայրը սերում է Շապին Գարահիսարից, իսկ հայրը` Պարսկաստանի Սալմաստ գավառից: Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալով ծառայությունից՝ ընդունվել եւ ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը եւ փոխտնօրեն նշանակվել Ստեփանավանի թիվ 22 միջնակարգ գիշերօթիկ դպրոցում: Այնուհետեւ շուրջ քսան տարի ծառայել է անվտանգության մարմիններում: 1993 թ. Պ. Գեւորգյանը ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում՝ որպես գումարտակի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ: Մասնակցել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

Այս պատմությունը ես լսեցի տիկին Ասյա Զաքարյանից, որի երկու որդիները՝ Արմանն ու Արսենը, ծառայել են հայոց բանակում ու պատվով տուն վերադարձել: Ավագ եղբայրը՝ Արմանը, մեկ տարվա ծառայող էր, երբ զորակոչվեց Արսենը: Եվ երկու եղբայր հայրենի հարկի տակ իրար հանդիպեցին միայն երեք տարի անց: Երկուսն էլ ծառայում էին սահմանային տարբեր զորամասերում: Նրանց ծառայությունից արդեն անցել է 14 տարի, և անցնող տարիների հետ, երբ ամեն անգամ տիկին Ասյան վերհիշում է կրտսեր որդու՝ Արսենի հետ կապված այս պատմությունը՝ հուզմունքի ու տխրության հետ ոգևորություն, սեր ու հավատ է փոխանցում լսողներին: