Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի թիվ 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին կանգնած մեր տղաների մասին: Դիրքերից վերադառնալիս էլ զինվորների խնդրանքով զանգում կամ նամակներ էի հանձնում նրանց հարազատներին: Հիշում եմ, այդպես մի օր էլ վերադարձել էի տուն եւ նամակներն էի կարգավորում, որ առավոտյան հանձնեի հասցեատերերին, երբ հեռախոսազանգը ինձ կտրեց իմ կյանքի անհրաժեշտ ու կարեւոր մասը դարձած գործից:

ԲԱՑՎԵՑ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Օրերս ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ազատամարտի նվիրյալ, տարածաշրջանի պաշտպանության և զորականության հիմնադիր հրամանատար, լուսահոգի գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրին: Բացման հանդիսավոր արարողությանը, որն ուղեկցվեց զինվորական շքերթով, ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, գեներալներ, սպաներ, ազատամարտիկներ, Վազգեն Ղավալյանի հարազատները…

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Շնորհավորում եմ լեյտենանտ Հովհաննես Ղարիբյանի ծննդյան 25-ամյակը:

-Սիրելի՛ Հովհաննես,
Ջերմորեն շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա առթիվ: Դու այսօր հուսալիորեն հսկում ես մեր խաղաղությունը, ապահովում հայրենիքիդ անվտանգությունը, պաշտպանում այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Դու քո բարոյակամային հատկանիշների, խրոխտ կեցվածքի, պատվախնդրության շնորհիվ վայելում ես ծառայակիցներիդ սերը, հարգանքն ու վստահությունը։ Դու մեր բանակի արժանավոր զինվորականն ես՝ քո անսահման բարությամբ, բարձր պատասխանատվությամբ, զինվորական գործին կատարելապես տիրապետելու հմտությամբ:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, նախարարության տրամադրած ավտոբուսով Մարտակերտի շրջանի զորամասեր մեկնեցին «Հայրենանվեր մահապարտներ» հասարակական կազմակերպության անդամները (նախագահ Ա. Սիմոնյան, փոխնախագահ՝ պահեստազորի գնդապետ Գ. Ասատրյան): Ազատամարտիկների հետ էին Ալեքսանդր Աճեմյանի անվան կրթօջախի երաժշտական համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր Է. Բեգլարյան): Ազատամարտիկների հանդիպումները, հայրենասիրական ելույթները, երգ-երաժշտությունը, գովեստի խոսքերը է՛լ ավելի ոգեշնչեցին սահմանին կանգնած հայոց բանակի սպաներին ու զինվորներին, որոնցից լավագույնները պարգևատրվեցին կազմակերպության պատվոգրերով:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 29-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում, քաղաքի ազատամարտիկների մասնակցությամբ, կայացավ «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Բերձորի համայնքային միավորման հաշվետու-ընտրական ժողովը:

ՄԱՐՏԱԴԱՇՏԻՑ` ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

Ավելի քան հինգ տարի Կարմիր խաչի հետվերականգնողական կենտրոնում բուժումներ անցնելիս գրեթե միշտ ուշադրությունս գրավում էր մուտքի մոտ կանգնած, ամրակազմ ու կոկիկ հագնված միջահասակ մի տղամարդ: Այս տարի այստեղ էինք ծառայակից ընկերոջս՝ Աբրահամ Մկրտչյանի հետ: Երեկոյան, երբ իջնում էինք զբոսանքի, հանդիպեցինք հին ծանոթիս: Աբրահամն ու Արթուր Ոսկանյան ներկայացած ընկերը ջերմորեն ողջագուրվեցին: Հետո Աբրահամն ինձ հաճույքով մանրամասնորեն պատմում էր մարտական ընկերների կողմից Ռեմբո պատվանվանն արժանացած Արթուրի մասին, ներկայացնում նրա անցած մարտական ուղին:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏ ԱՐՑԱԽ

Գնացինք: Երկա՜ր գնացինք:
Բարձրում կանգնեցինք Ս.Ղազանչեցոց եկեղեցու մոտ: Թվաց՝ ներս մտնենք՝ Աստծուն ենք ողջագուրվելու- էդպես էլ եղավ:
Շուշի:
Իմ Աստվածանիստ Շուշի:
Մանդելշտամի բանաստեղծության թախիծը հովի հետ մի պահ եկավ ու անցավ՝ իր հետ տանելով պատմության ծանր շունչը: Մեր խմբի ջահելների կենսախինդ ու զրնգուն ներկայությունը տիրական էր, ու տխուր մտածումներին սողոսկելու տեղ չէր մնացել:
– Ի՞նչ գործի ես:
Չես ասի՝ ուխտագնաց եմ- ուխտագնացությունը փեշակ չի, բայց անանձնական սիրո ու նվիրումի մի լուսավոր խորհուրդ ունի՝ փոխադարձորեն սիրտ ու հոգի ջերմացնող: