Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Նախարարը հատկանշական համարեց այն, որ համաժողովն անցկացվում է Անկախության տոնի նախօրեին, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ողջ հայությունը պետք է միասնական ջանքերով ձեռնամուխ լինի համաժողովի ընթացքում վեր հանված խնդիրների լուծմանը:

ՇԱԲԱԹՎԱ ԽՈՍՔԸ

…Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿ

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպելով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին մասնավորապես անդրադարձել է 2014 թ.-ին ՀՀ զինված ուժերում կատարված աշխատանքներին եւ նշել, որ ուշադրության կենտրոնում եղել ու մնում է սահմանային ծառայությունն ավելի լիարժեք, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելուն ուղղված միջոցառումները: Նախարարը շեշտել է, որ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները մարտական հերթապահությունից կարճ ժամանակահատվածում պաշտպանության անցնելու համար, ուշադրություն է դարձվել ԶՈՒ կառավարման համակարգին, մարդկային ներուժի կառավարմանը, ռազմական կրթությանը, կադրային քաղաքականությանը, համալրման գործընթացին:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԳՈՒՅՆԵՐԸ

Գնդացրորդ Հակոբ Շահվերդյանը, նռնակաձիգի օգնական Սարգիս Սարգսյանը, կառավարման դասակի հաշվարկող Արսեն Բաղդյանը ապագա բժիշկներ են: Նրանք կիսատ են թողել ուսումը եւ այժմ ծառայում են հայկական բանակում` ապացուցելով, որ ոչ միայն կարող են բուժել, այլեւ զենք վերցնել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել հայրենիքը:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՍԵՐՈՒՆԴ

Կամոքն Աստծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` Այո՛:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Իմ սիրելի նախկին աշակերտ, ներկայիս քաջարի զինվոր, կրտսեր սերժանտ Մարսել Բրուտյան
Շնորհավորում եմ ծննդյանդ 20-ամյա տարեդարձը, մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով, բարի ծառայություն և բարի վերադարձ։ Համոզված եմ, որ դու քո զինվորական պարտքը կատարում ես բարեխղճորեն, նվիրումով ու բարձր գիտակցությամբ։
Շնորհակալ եմ ծառայության համար, դա մեծագույն պատիվ է։
Շնորհավոր 20-ամյա հոբելյանդ։
Տերը քեզ պահապան։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ

Ուղիղ 23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին ծնվեց մեր անկախությունը։ Դեռ աղետալի երկրաշարժի վերքերից ուշքի չեկած՝ հայ ժողովուրդը ուժ գտավ համախմբվելու, ոտքի ելնելու։ Դարձավ մի բռունցք և Ազատության հրապարակում ամրագրեց իր անկախությունը։
Ծնվեց անկախության սերունդը, որ անվեհեր կանգնեց հայրենիքի սահմանին և անձնվիրության ու անօրինակ քաջության պայծառ էջեր գրեց մեր նորագույն պատմության մեջ: