Բանակ և հասարակություն
-Գիտե՞ս Սեպտեմբերի 21-ն ի՞նչ օր է,- հարցրի գռուզ մազերով պատանուն:
-Իբր շատ եմ ուզում էս երկրում ապրեմ, որ հիմա էլ անկախության օրը հիշեմ,- փնչացրեց նա:
Ես հասկացա, որ նա գիտի, թե ինչ օր է Սեպտեմբերի 21-ը, բայց առնվեցի նրա տոնից, արտաբերած «Էս երկրից» արտահայտությունից: Զայրույթս զսպեցի ու ասացի.
-1991 թվականի սեպտեմբերի 21-ին ես էլ եմ «այո» ասել անկախությանը, ես էլ եմ կողմ քվեարկել ու դրանից դժգոհ չեմ: Ընդհակառակը, հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել նման կարևոր, ես կասեի՝ դարակազմիկ իրադարձության մասնակիցը դառնալու: Ասացի ու լռեցի: Ես այդ խոսակցությունն սկսել էի, որպեսզի նրան պատմեի անկախության հանրաքվեի մասին, բայց նրա վերաբերմունքից առնված՝ լռեցի: Չցանկացա նրան պատմել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ու Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռիշար Կազընավի մասին:
Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:
Մենք հաճախ ենք մեր թերթում տպագրում դպրոցականների նամակներն ուղղված հայ զինվորին: Նրանց անկեղծ, անմիջական խոսքը, նրանց հավատն առ զինվոր և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում հայրենիքի պաշտպաններին: Հերթական այդպիսի նամակը տպագրելուց հետո մեզ գրեց Քարվաճառում ծառայող շարքային Արման Ղարիբյանը եւ խնդրեց տպագրել իր պատասխանը աշակերտներին: Նա իր նամակում գրում էր, որ հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Զինվորը իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն էր հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դպրոցականները տածում են իրենց նկատմամբ:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարեգործական համերգ էր՝ նվիրված անապահով ազատամարտիկներին։
Այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ երիտասարդ ակտիվիստ Ժաննա Մախյանը, ասաց. «Ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին աջակցելու, օգնելու, սատարելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ կայքերից մեկում դիտեցի «Արաբո» ջոկատի մահացած ազատամարտիկ Վագիֆ Ավետիսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին պատմող տեսանյութը։ Ընկերներով որոշեցինք օգնել ծանր կացության մեջ հայտնված այդ մարդկանց՝ դրամահավաք կազմակերպեցինք և սառնարան գնեցինք։
Արդեն ավանդույթ է դարձել Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում 8-րդ դասարանցիների ռազմագիտության առաջին դասն անցկացնել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում։
Դասը կազմակերպել էր դպրոցի զինղեկ, գնդապետ Ռ. Գրիգորյանը, մասնակցությամբ 8բ դասարանի դասղեկ տիկին Կ. Թովմասյանի և ծնողական խորհրդի ներկայացուցիչների։
Վերջերս եղա Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալում: Դեմքեր` բարի ու պատրաստակամ, մարդիկ` լցված դիմացինի հոգսը թեթևացնելու առաքելությամբ… Բարձրացանք երրորդ հարկ, ԼՕՌ բաժանմունք, բաժնի պետ Միքայել Հայրիյան և վիրաբույժ Գևորգ Սաղաթելյան, բարեհամբույր բուժքույրեր: Սիրելի՛ ընթերցող, փաստեր չեն, որ ուզում եմ ուղղակի արձանագրել, զգացողություն է, որն ուզում եմ փոխանցել: Մտահոգություն, մտավախություն, անհանգստություն միախառնվել և կուտակվել են կրծքիս մեջ: Իսկ իմ դեմ կանգնած վիրաբույժ Գևորգ Սաղաթելյանի հանգիստ հայացքն ու ինքնավստահ ժպիտը դեռևս ոչինչ չեն ասում: