Բանակ և հասարակություն
Երեք ու կես տարեկան թոռնիկիս խաղընկերն եմ այսօր: Առավոտից արդեն ինչ դեր ասես միայն չեմ խաղացել նրա անսահման երեւակայություն ու երանգ ունեցող խաղերի մեջ: Աղվես եղել եմ, գայլ ու ոզնի՝ նույնպես, նավապետ ու ոստիկան, կարգազանց վարորդ, Քուռկիկ Ջալալի, Հայկ Նահապետ… Դա տանը: Հիմա դրսում ենք, ինքը ավազի ու հողի հետ է խաղում, իսկ ես նստել եմ ստվերում ու փորձում եմ գոնե մի քիչ հանգստանալ: Ճիշտն ասած՝ հոգնել եմ: Նրա էներգիան ո՜ւր, իմը՝ ուր:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայ զինվորի» մշտական ընթերցողներից շատերին հաճելիորեն զարմացրել է թերթի նախորդ համարի շապիկի` գարնանային գույնզգույն ծաղիկների թագով գլուխը զարդարած երկու զինվորի երիտասարդ մոր` վանաձորցի Կարինե Քոչարյանի լուսանկարը և մանավանդ նրա հպարտ, ջերմ ու անկեղծ գրառումը, որը ոչ պակաս սրտառուչ վերջաբանով էր ավարտվում՝ «… Ու ոոո՜նց եմ սիրում ես իմ ԹԱԳԱՎՈՐ ՄԱՄԱ վիճակը»:
Հայ-ադրբեջանական շփման գծի օգոստոսյան առաջին աննախադեպ լարված օրերը ցույց տվեցին ամենագլխավորը` քսան տարվա զինադադարի տարիները չեն բթացրել մեր ժողովրդի՝ վտանգն զգալու ներքին կարողությունը, ցույց տվեցին սպառնալիքի իրական լինելը և, որ պակաս կարևոր չէ, հրատապությունը` արդիական լինելու իմաստով:
Աշնան առաջին օրն է ՝ սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի ու դպրության օրը: Օրն իր մեջ խորհուրդ ունի… Եվ քայլերը քեզ տանում են մեր հավատի ու սիրո ուխտատեղին, մեր սրի ու սիրո եռացող կաթսան՝ դարավերջի մեր հերոսների ննջարան-Եռաբլուրը…
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներն են՝ իրենց սիրելի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանի հետ: Հավաքվում են «Սրբոց Վարդանանց Նահատակաց» եկեղեցու մոտ: Նոր են վերադարձել Արցախից և կրկին վերհիշում են անմոռաց ութ օրերը: Եղան Գանձասարում, լսեցին տեր Գրիգորի պատմություն-վկայությունները պատերազմական այն օրերից, եղան Նիկոլ Դումանի ծննդավայրում, որտեղ էլ հերոսի տուն-թանգարանում տեղի ունեցավ Համլետ Գևորգյանի «Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսը: Այնուհետև գնացին Ասկերան: Այնտեղից սահման ճանապարհեցին ազատամարտիկներին, որոնք մեծ ոգևորությամբ բարձրացան դիրքեր՝ կանգնելու հայ զինվորի կողքին…
Ամիսներ առաջ էր: Նույն պահին զանգեցին ավագ զինվորս՝ ՀՀ ՊՆ հյուսիսարեւմտյան զորամասից և կրտսեր զինվորս՝ հարավարեւելյան զորամասից: Չգիտեի՝ որին լսեմ, որի հետ խոսեմ: Ասում եմ. «Ա՛յ երեխեք ջան, չեք զանգում, չեք զանգում, մեկ էլ միաժամանակ եք զանգում: Հիմա ես ի՞նչ անեմ, որի՞դ լսեմ, որի՞դ հետ խոսեմ»: Կրտսեր զինվորս էնտեղից ասում է. «Դե ասա` թագավոր մամա ես, էլի՜»: Էդ վիճակը երբեմն-երբեմն կրկնվում է: