Բանակ և հասարակություն
Պաշտպանության նախարարությունը մշտապես հովանավորում է ռազմադաստիարակչական ամեն մի նախաձեռնություն։ Ասվածի վկայությունն է նաև վերջերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՊՆ աջակցությամբ կառուցված ռազմամարզական գեղեցիկ հրապարակը։ Երբեմնի ամայի տարածքը կարճ ժամանակում հասցրեց վերածվել իսկական մարզավանի։
Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայ ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարեւոր ու նվիրական տոներից է:
Ավտոբուսը սլանում է Երեւան: Դասի շտապող ուսանողներից, նրանց ուղեկցող ծնողներից, հանգիստը հարյուրավոր կիլոմետրեր հեռվում վայելած զբոսաշրջիկներից բացի, մայրաքաղաք են ուղեւորվում նաեւ լրացուցիչ արձակուրդով խրախուսված զինվորները: Տղաներին ուղեկցում է զորամասի գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը: Նրանք աշխույժ զրուցում են, զինվորական առօրյայից են խոսում, երաժշտությունից: Մեկը սաքսոֆոնային երաժշտություն է սիրում, մյուսը` կիթառ… Ուղեւորները միջամտում են, հարցնում սահմանին տիրող իրավիճակի մասին, սննդից հետաքրքրվում… Անկեղծ, ջերմ զրույցը երկարում է, ձգվում, մեկ էլ հանկարծ պարզվում է՝ տղաներից ավագ սերժանտ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 20-ամյակը:
Երևանի քաղաքապետարանը և ԼՂՀ պաշտպանության նախարարությունն անակնկալ են մատուցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներին: Այս երկու համայնքներից կամավոր հիմունքներով զորակոչված տասնյակ ժամկետային զինծառայողներ հնարավորություն ստացան Երևանում հանդիպելու ծնողներին և հարազատներին:
Արցախյան պատերազմի վետերանները հաճելի անակնկալ մատուցեցին գնդապետ Վ. Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին՝ դիրքապահ զինվորներին նվիրելով գերմանական հովվաշան զտարյուն երկու ձագ: Հայաստանցի և Կանադայի Քվեբեք նահանգի հայկական համայնքի բարեգործները մտադիր են տարվա ընթացքում դիրքապահների «զինանոցը» համալրել պահակային ազնվացեղ ևս մի քանի տասնյակ շներով:
Օգոստոսի 27-ին ԼՂՀ Հադրութի ջրաշխարհում կայացավ ՀՀ Երկրապահ կամավորականների միության դեպի Արցախ ուխտագնացության գլխավոր միջոցառումը: Արդեն երկու տասնամյակի պատմություն ունի ուխտագնացությունը, որին մասնակցում են ԵԿՄ վարչության ու տարբեր բաժանմունքների անդամներ, պատանի և երիտասարդ երկրապահներ, մտավորականներ, մշակութային խմբեր ու գործիչներ, լրագրողներ, այլ մասնակիցներ: