Բանակ և հասարակություն
Շնորհակալ եմ տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Կիրակոսյանին` զինվորի նկատմամբ ցուցաբերած մարդկային ջերմ վերաբերմունքի համար:
Արմավիրի ուսումնական կենտրոնն ավարտած զինվորն ընդամենը երրորդ օրն էր, ինչ եկել էր տանկային գումարտակ ծառայությունը շարունակելու: Առողջական խնդիր ուներ, որը և հրամանատարը նկատելով՝ զինվորին անմիջապես կանչում է իր մոտ և հանձնարարում ստուգման ուղարկել հոսպիտալ: Վանաձորի հոսպիտալում զննելուց հետո նրան Երևան են ուղարկում` Կենտրոնական հոսպիտալ:
«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով մեր թերթը ձեռք բերեց հազարավոր նոր ընթերցողներ, որոնք հետեւում են մեր գործունեությանը, ընթերցում եւ քննարկում են տպագրված նյութերը: Չափազանց ուրախալի է, որ բանակային կյանքը և զինվորական առօրյան լուսաբանող թերթը շատերի համար դարձել է հանդիպման հաճելի վայր: Այդ մասին են վկայում շաբաթվա ընթացքում թերթի ստացած արձագանքները:
Իր վրա դրված գործառույթները լիարժեք իրականացնելու համար զինղեկին անհրաժեշտ է հարուստ ուսումնանյութական բազա: Շատ դպրոցներում այն բավականին թերի է: Վիճակը բարվոք է, թերևս, միայն ուսումնական զենքի մասով: Ընդ որում, վիճակը բարելավվում է շատ արագ: Օրինակ՝ 2000թ. զենքով ապահովվածությունը ողջ հանրապետությունում կազմել է 15 տոկոս, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշն արդեն 80 տոկոսից ավելի էր: Կան մարզեր, որտեղ բոլոր դպրոցներն ունեն ուսումնական զենքեր: Նշենք, որ դրանց բացակայությունը հիմնականում պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Ցանկացած դպրոցի համար ուսումնական զենքի ստացման առաջնահերթ պայմանը համապատասխան տարածքի առկայությունն է:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը միշտ հետամուտ է, որպեսզի օգնի զորամասերին գրականությամբ` զինվորների հոգևոր պահանջները բավարարելու, նրանց աջակցելու մասնագիտական կողմնորոշման հարցերում: Այս անգամ ուշադրությունը Տավուշի մարզի` Նոյեմբերյանի սահմանային զորամասն էր: Այցելեցինք շրջիկ գրադարանով (բիբլիոբուս), որը զինվորների կողմից հետաքրքրությամբ և հաճույքով ընդունվեց: Մեզ դիմավորեցին հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Չոբանյանը և կապիտան Գ. Նազարյանը: Զինվորներն ուրախությամբ և ոգևորությամբ բիբլիոբուսից իջեցրին 718 միավոր գրականությունը, որի ավելի քան 200 միավոր գիրքը տրամադրել էր «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Շարքայիններ Գոռն ու Արտյոմը եղբայրներ են, ծառայում են գնդապետ Վ.Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
-Յոթ-ութ տարեկան էինք, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, այնտեղ էլ դպրոց գնացինք, օտար միջավայրում մեծացանք, բայց երբ եկավ ծառայության ժամանակը, որոշեցինք անպայման վերադառնալ հայրենիք, հայկական բանակում ծառայել,- ասում են եղբայրները եւ իրար լրացնելով պատմում բանակային կյանքից:
Սիրելի՛ Ալվարդ, նորից քեզ գրում եմ սիրով ու սրտի մեծ թրթիռով։ Արդեն երկար ժամանակ է՝ չեմ տեսել քեզ։ Քսան ամիս է, ինչ մենք հեռու ենք միմյանցից։ Չզգալով հարյուրավոր կիլոմետրերի տարբերությունը՝ ես ամեն իրիկուն, երբ լսում եմ «քուն» հրահանգը, դանդաղ փակում եմ աչքերս և մտովի գալիս եմ քեզ մոտ՝ քեզ ջերմ գրկելու, համբուրելու։ Հիշում եմ մեր ծանոթությունը, առաջին հանդիպումը, ծաղիկներն ու նվերները…
Ծխելը մարդու ամենավտանգավոր սովորություններից է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդություններից: Մեր երկրում եւս ծխողները մեծ թիվ են կազմում, ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «առաջատարների թեժ տասնյակում է»: Նույնիսկ առանց վիճակագրական տվյալներն ուսումնասիրելու էլ անզեն աչքով նկատելի է Հայաստանում ծխողների բազմաքանակությունը. ամեն քայլափոխի ծխում են՝ կանգառներում, սրճարաններում, երթուղայիններում: Իսկ ծխախոտի մնացորդները ամենուր են…