Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ

Արաքսավանը նոր բնակավայր է, գտնվում է Հադրութի շրջանի հարավում: Այն մտնում է Առաջամուղ համայնքի մեջ: Բնակավայրում այժմ տեղադրված են 30-ից ավելի տնակներ՝ բոլոր հարմարություններով: Ապրում են 70-ից ավելի բնակիչներ, որոնք եկել են Եղեգնաձորից, Էջմիածնից, Գյումրիից, Հադրութից: Գտնվելով բնակլիմայական բարենպաստ վայրում՝ Արաքսավանն ունի լավ ապագա և կարճ ժամանակում կարող է զարգանալ: Ավարտին է մոտենում խանութի շինարարությունը: Տարածքում գործում են տարբեր ընկերություններ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ, հողատարածքների մաքրմամբ եւ Արաքսավանի բնակիչներին աշխատատեղ ունենալու հնարավորություն են տալիս:

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔԸ

Մեր պարտքը երիտասարդներին հայեցի կրթելն ու ազգային ոգով դաստիարակելն է, հայրենի հողին կապելը: Մեր ՄԷՍԻ համալսարանի երեւանյան մասնաճյուղում հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակին, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց մեծ եղեռնին և այլն: Հաճախակի են նաև մեր այցելությունները Եռաբլուր, հանդիպումները ազատամարտիկների հետ:

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐՆ ԵՆ

36 հայկազունի համար մայիսի 23-ին հնչեց ավարտական վերջին զանգը։ Զանգ, որ մեկ քայլով էլ նրանց մոտեցրեց զինվորական գործին ու հայրենիքի պաշտպանությանը։
Ինչպես բոլոր հանրակրթական դպրոցներում, վերջին զանգի միջոցառում էր կազմակերպվել նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Շրջանավարտներին բարի երթ է մաղթում կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հայկազուններն ընտրել են ամենադժվար մասնագիտությունը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, ու հենց նրանց հզորությունից էլ կախված է հայոց բանակի ապագան ու անպարտելիությունը։

ՀՀ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 11-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Վերջերս կայացավ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի 11-րդ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց կոմիտեի 2012թ.-ից մինչև 2014թ.-ի մայիս կատարված աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը իր զեկույցում նշեց, որ մեր երկրում այժմ ապրում է 1406 վետերան, որից ամենաերիտասարդը 89 տարեկան է. «Չնայած տարիքին՝ վետերանները ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում, չեն սահմանափակվել միայն իրենց հուզող հարցերով:

ԵՐԲ ԶԻՆՎՈՐՆ ԱՐԺԵՔ Է

Որդիս՝ Արթուրը, անցյալ ամառ մեկնեց բանակ: Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ մայրն առողջական լուրջ խնդիրներ ունեցավ, անհապաղ վիրահատության կարիք կար: Դիմեցի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և խնդրեցի՝ եթե հնարավոր է, որդիս ծանր վիրահատության պահին մոր կողքին լինի: Ընդառաջեցին: Ի դեպ, որպես զինվորի ծնող, օգտվեցինք նաև որոշակի զեղչերից: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ, սակայն վիրահատությունից հետո կնոջս վերականգնողական շրջանը բավականին երկար ձգվեց: Որդիս խիստ անհանգստացած էր մոր առողջական վիճակով: Մայրը նույնպես շատ ծանր էր տանում որդու կարոտը: Եվ ես փորձեցի մեկ անգամ էլ նմանատիպ խնդրանքով դիմել, թեև շատ դժվար էր որոշում կայացնելը: Այս անգամ եւս չմերժեցին:

ԴԱՐԵՐԻՑ ԵԿՈՂ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

-Անցյալ տարի Արմավիրի Ակնալիճ գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Եզդիների սրբատեղի» տաճարը: Սա աշխարհում երկրորդ նմանատիպ հոգևոր կառույցն է: Մեր ժողովրդի հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսում և կոչվում է Սուրբ Լալեշ,- այսպես սկսեց իր խոսքը եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Սարհանգյանը:

Առաջին Հանրապետության ստեղծմամբ վերականգնվեց հայոց պետականությունը։ Հայ և եզդի ժողովուրդների ճակատագիրն ու պատմության քառուղիներում դրսևորված վարքագիծը մեզ թույլ են տալիս վստահաբար ասելու, որ մենք միշտ միասին ենք եղել, և դա եղել է մեր ժողովուրդների կամքի ճիշտ ու ազնիվ դրսևորումը: