Բանակ և հասարակություն
Երեխայի մեջ դեռ մանկուց պետք է սերմանես բարություն, գթասրտություն, սեր դեպի հայրենիք, բայց այս ամենը ոչ թե խոսքերով, այլ հենց մեծերի օրինակով։ Դեռևս 1990-ականներին մեր կոլեկտիվը իր հնարավորության սահմաններում զորավիգ եղավ հայկական նորաստեղծ բանակին։ Այն ծանր, դժվար տարիներին քաջալերող նամակներով և ծանրոցներով այցելում էինք տարածքում տեղակայված զորամաս, համերգներ տալիս, ոգևորում մեր հայ զինվորին, բարձր պահում նրա մարտական ոգին։
Մեր կազմակերպության յուրաքանչյուր անդամ և համակիր, այո՛, յուրօրինակ հարգանքով է վերաբերվում հայոց բանակին: Մեզ համար բարձրագույն արժեք են հայ սպան և հայրենիքի պաշտպան զինվորը: Շատ կարևոր է, որ այսօր հայ երիտասարդը կանգնի իր բանակի կողքին, և երիտասարդության խնդիրներով զբաղվող կազմակերպությունները համագործակցեն բանակային համապատասխան կառույցների հետ: Համոզված եմ, որ մեր երիտասարդները պետք է դառնան բանակ-հասարակություն անմիջական կապող օղակը: Մեր կազմակերպության ծրագրերի շրջանակում հայրենիքի ապագա պաշտպաններին հնարավորություն է տրվում ծանոթանալու զինվորական առօրյային, շփվելու զինվորի հետ և սեփական աչքերով տեսնելու օր օրի կառուցվող և բարեփոխվող բանակը:
Մասնագիտության բերումով տարբեր մարդկանց հետ եմ շփվում՝ տարբեր խառնվածքի ու բնավորության։ Ոմանք տվածս հարցերին փորձում են մի քիչ պաթետիկ, մի քիչ փքուն պատասխաններ տալ (գուցե տպավորություն գործելու համար), մյուսներն էլ, հակառակը, պարզ ու անմիջական են։ Սիրում եմ պարզ ու անկեղծ մարդկանց հետ զրուցել, որոնց սիրտն ու խոսքը ներդաշնակ են։
Հավանաբար շատերին է ծանոթ իմ զրուցակցի` Սուրեն Ստեփանյանի ձայնը: Նա «Լրատվական ռադիո» ռադիոկայանի հաղորդավար է, վարում է ԱԿ 106.5 ռազմական հաղորդումը: Սուրեն Ստեփանյանի հյուրերը տարբեր մասնագիտության տեր մարդիկ են` քաղաքագետներ, պատմաբաններ, արվեստագետներ, զինվորականներ, ազատամարտիկներ, քննարկվող հարցերը եւս բազմազան են, բայց անպայման ռազմական թեմաների շուրջ: Սուրենը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Դեռ երեք ամիս առաջ նա զինվոր էր, ուստի բանակը գիտի ներսից, ծանոթ է զինվորի թե՛ առօրյային, թե՛ ապրումներին, թե՛ հոգսերին: Երեւի սա է պատճառը, որ ուշադիր ունկնդիրը նրա ձայնում ոգևորության և հպարտության հետ կարող է երբեմն նաև որսալ անկեղծ մտահոգություն, սրտացավություն:
Մարտի 23-ին կապի ուսումնական զորամասում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր և հրամանատար Կարո Քահքեջյանի (Սպիտակ արջ) ծննդյան 52-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին սպաներ, ենթասպաներ, զինվորներ, ազատամարտիկներ և հյուրեր:
Քաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն ունեն նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ: ԱՄՆ-ում գործող «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը գրեթե 10 տարի է, ինչ իր ֆինանսական ու նյութական օժանդակությունն է ցուցաբերում նորաստեղծ շրջանին: Վերջին տարիներին հիմնադրամը հիմնականում ներդրում է կատարում բնակարանաշինության գործում: Կովսական քաղաքում արդեն ավարտվել է սիրիահայերի համար կառուցվող 12 բնակարան ունեցող երկհարկանի շենքի շինարարությունը: Այս շենքի կառուցման համար ներդրումներ են արել ԼՂՀ կառավարությունը, «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, մոտ 4 մլն դրամ հատկացրել է «Թուֆենկյան» հիմնադրամը:
2014 թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը (նախագահ` Գեղամ Հարությունյան) կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած հերթական այցը պաշտպանության բանակի զորամասեր: Երեւանից Ստեփանակերտ մեկնեցին 40 դասախոսներ, որոնք ներկայացնում էին հանրապետության առաջատար բուհերը եւ գիտական հաստատությունները: Այցելության նպատակն է է՛լ ավելի սերտացնելու փոխգործակցությունը երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ: