Բանակ և հասարակություն
Մի քանի օր է, ինչ համացանցում լայնորեն քննարկվում է Armnews հեռուստաընկերության ցուցադրած ապազգային մի տեսանյութ` մեր ժամանակների «հերոսների»` գողականների մասին: Այն հավակնում է, այսպես կոչված, հիթ դառնալու: Լրահոսի լավայի մեջ այսօր դժվար է գտնել մի նյութ, որը կես օրվա կյանք ունենա, իսկ ահա այս «բեսթսելլերը» տիրաժավորվեց կայծակնային արագությամբ, արտատպվեց տասնյակ կայքերի ու բլոգերների կողմից: Սա, իմ համոզմամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգադավություն բառիս բուն իմաստով: Բացատրեմ` ինչու եմ այդպես մտածում: Մի քանի օր առաջ նշվեց Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Պետոյի ծննդյան օրը, որի մասին ներկայացվեցին նաև տեսագրություններ, որոնք սակայն չտարածվեցին նման ժրաջանությամբ ու քանակով:
Հայոց բանակը մեր ազգային հպարտությունն է, մեր անկախության պահապանը։ Բանակին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում։ Ուշագրավ էր նաև Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում «Բանակը պետության ամրոցն է» խորագիրը կրող ցերեկույթը, որին ներկա էին պետական և հասարակական կառույցների ղեկավարներ, զինվորականներ, Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերաններ, ազատամարտիկներ, հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված քաջորդիների հարազատներ։
Կիսվել է օրը: 2014 թվականի փետրվարի 12-ն է: Կոտայքի մարզի Քասախ գյուղում միջոցառում է: Գյուղացիներ, զինվորականներ, ազատամարտի վետերաններ են հավաքվել գյուղի մշակույթի տան առջև կանգնեցված Բաշ Ապարանի հերոս Սեդրակ Ջալալյանի արձանի մոտ: Գյուղի մեծերը՝ Գուրգեն Մելքոնյանը, Խորեն Խաչատրյանը, Առաքել Մխիթարյանը, Բալուլբեկ Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը մոտենում, շնորհավորում են միջոցառման նախաձեռնողին` Գարիկ Եղիազարյանին:
Այս գյուղը հիմնադրել են Ապարանի համանուն` Քասախ գյուղի բնակիչները:
Էրեբունի վարչական շրջանի Վրեժ Համբարձումյանի անվան N 17 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։
-Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ Հայրենասիրությունը յուրաքանչյուրի արյան մեջ է, պարզապես պետք է այն խթանել,- նշում է դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը։
Կրթական այս օջախում մեծ ուշադրություն է դարձվում ռազմագիտություն առարկայի դասավանդմանը: Զոհված ազատամարտիկ Սիմոն Խաչատրյանի անունով է անվանակոչված ռազմագիտության դասասենյակը, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ զորամասեր:
Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Մեր տանը՝ մեր օրենքներով» կարգախոսը վերաբերում է բանակային օրենսդրությունը հարգելու հրամայականին զինված ուժերի բոլոր ոլորտներում եւ ստորաբաժանումներում։ Այդուհանդերձ, նախարարը շեշտադրեց միջանձնային հարաբերությունները կատարելագործելու եւ մարդկային գործոնը կարեւորելու խնդիրը։ Մենք պետք է ունենանք ավելի կարգապահ, օրինապաշտ եւ բարոյական բանակ։ Հայրենիքի պաշտպանության գաղափարը կրող կառույցը պետք է շատ ավելի օրինակելի լինի, երբ խոսքը վերաբերում է բարոյահոգեբանական եւ արժեքային որակներին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ լինելով փակ համակարգ, բանակը կարող է վեր կանգնել հասարակության մեջ իշխող արատներից, ստեղծել իր ավանդույթները եւ իր բարոյականությունն ու գաղափարները թելադրել հասարակությանը։