Բանակ և հասարակություն
Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 31-ին տոնական միջոցառում տեղի ունեցավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզում: Նախակրթական հաստատության սաները մեծարեցին հայրենի հողի պաշտպաններին, հանդես եկան երաժշտական համարներով, ասմունքով: Ինչպես իր խոսքում նշեց մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալեքսանյանը, հայրենասիրությունը պետք է դաստիարակվի դեռ մանուկ հասակից, եւ որ նման միջոցառումները կոչված են երեխաների հոգում սեր արթնացնելու սեփական երկրի, հող ու ջրի հանդեպ, հարգանք այդ հողը պաշտպանող զինվորի, բանակայինի հանդեպ:
Ձմռան այս ցուրտ օրերին սուր ալերգիայով (Կվինկեի այտուց) Բագրատաշենից Երևան տեղափոխվելիս հայտնվեցի Վանաձորի զինվորական հոսպիտալում:
Օրը կիրակի էր, ոչ աշխատանքային: Ընդունարանում մեզ դիմավորեցին հերթապահ բժշկուհի, բուժծառայության կապիտան Մետաքսյա Ավդալյանը, բուժքույր Աիդա Մատինյանը, հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը: Հերթապահ բժշկուհին հեռախոսով կապ հաստատեց ալերգոլոգ Գոհար Ստեփանյանի հետ: Նրանից ցուցումներ ստանալով` առաջին բուժօգնություն ցույց տվեցին ինձ և տեղափոխեցին հիվանդասենյակ: Նախքան անկողնում կտեղավորվեի, ներս մտավ բժշկուհի Ստեփանյանը` բարի ժպիտով: Հարցեր էր տալիս իմ հիվանդության մասին` պարզելու ալերգիայի պատճառը:
Հունվարի 24-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփեց 2013թ. արդյունքները, նախանշեց 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները և գերակա խնդիրները:
ՀՀ զինված ուժերի 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 24-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, շնորհավորեց ներկաներին Բանակի օրվա կապակցությամբ եւ կարևորեց գիտելիքի դերը հաղթանակների հասնելու, մեր երկրի պատմության կերտման ճանապարհին:
Արդեն 4-րդ ամիսն է` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ եմ։ Ուսումնասիրում եմ ռազմական գործը, դառնալու եմ սպա և անցնելու եմ պայմանագրային զինծառայության։ Այստեղ առաջին անգամ ես հասկացա զինվորական օրհներգի խոսքերը, բազմիցս լսված երգն անգամ մի օր հայտնագործում ես։
Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է հերթական զորակոչը։ Մեր երիտասարդները, ովքեր զորակոչվել են Հայաստանի բանակ, պարտավոր են պատվով կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Փառք Աստծո, պետությունն էլ ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ, որ մեր երիտասարդները պատշաճ ծառայեն և առողջ վերադառնան իրենց օջախները։ Դեռևս 2012թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արագածոտնի մարզում հանդիպելով զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ հայտարարել է, որ հայկական բանակի հիմնական անգնահատելի ռեսուրսը մնում է մարդը, որ Հայաստանի Հանրապետության զինվորի երակներով հոսող արյունը հազար անգամ ավելի թանկ է, քան խողովակներով հոսող ադրբեջանական նավթը։ Մենք համոզված ենք, որ ինչպես միշտ այդ խոսքերը տարիների ընթացքում կլինեն համոզմունքներով գործ, և մենք այլևս մեր բանակում չենք կորցնի մեր երիտասարդներին։
Հայոց բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի շրջանավարտներ Դավիթ Աշչյանին, Միքայել Վարդանյանին, Տիգրան Մարտիրոսյանին, Գևորգ Տոնոյանին, Դավիթ Հարությունյանին, Հայկազ Եգորյանին, Մարսել Բրուտյանին, Սուրեն Մխիթարյանին, Վաղարշակ Բալայանին, Արսեն Իսրայելյանին, որոնք ծառայում են հայոց բանակում, ցանկանում եմ ուժ ու կորով, բարի ծառայություն։