Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՈՂՋՈ՛ՒՅՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՔԱ՛Ջ ԶԻՆՎՈՐ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն էին: Շատ կուզենայինք, որ դու քո ընտանիքի հետ նշեիր այդ հրաշալի և ուրախ տոները: Պատկերացնում ենք մայրիկիդ երջանկությունը, եթե դու նրա հետ լինեիր: Բայց համոզված ենք, որ ծառայությունդ չէիր թողնի, չէիր լքի քեզ վստահված դիրքերը, որովհետև հայրենիքի քաջարի զինվոր ես, գիշեր ու զօր հսկում ես երկրիդ սահմանը և քո թանկ ու հարազատ մարդկանց անվտանգությունն ես ապահովում: Շնորհակալ ենք քեզ, սիրելի՛ զինվոր, որ մեր երջանիկ ու խաղաղ, անվրդով մանկությունն ես պաշտպանում: Մենք գնահատում ենք քո կատարած վեհ ու հայրենանվեր գործը, քո երակներում մեր քաջարի նախնիների արյունն է հոսում:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՐՄԵՆ…»

Եռաբլուր պանթեոնում հունվարի 22-ին զինվորական կարգով հողին հանձնվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հուղարկավորությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, բարձրաստիճան սպաներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԲԱՆԱԿ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ընդամենը մի քանի տարի հետո այսօրվա ուսանողներն են լինելու ղեկին, նրանք են տանը, դպրոցում, բանակում եւ բուհում ստացած իրենց դաստիարակությամբ, գիտելիքներով, որդեգրած սկզբունքներով եւ իրենց հայրենասիրությամբ առաջնորդելու հայ ժողովրդին»,- հունվարի 16-ին ասաց պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ  ԵԿԵԼ  ԵՆ  ԱՐՁԱԿՈՒՐԴ

Կայացավ 2013թ. ձմեռային առաջին զորահավաքը, և Քաշաթաղի շրջանի նորակոչիկները համալրեցին հայոց բանակի շարքերը: Միեւնույն ժամանակ ժամկետային զինծառայողներից մի խումբ տղաներ, որոնք այս ամռանն էին մեկնել բանակ, 10-օրյա արձակուրդով տուն եկան: Նրանցից Տիգրան Հովհաննիսյանը, Կարեն Հակոբյանը, Անդրանիկ Բրսոյանը, Ազնիվ Բաբայանը, Կիմ Ավագյանը և Հովիկ Սարգսյանը համադասարանցիներ են. ավարտել են Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգը, և բոլորն էլ ընդունվել պետական բուհեր: Ավարտելով առաջին կուրսը՝ զորակոչվել են ազգային բանակ և իրենց զինվորական պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՈՒՄ ԾՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԾԱՌԱՅԵՑԻՆ ՊԱՏՎՈՎ

«Այսօր զորացրվում են երկվորյակ զինվորներս: Բայց ինձ համար առավել ուրախալին ոչ թե զորացրվելու փաստն է, որը, այսպես թե այնպես, պետք է լիներ, այլ այն, որ ավագ որդիներս երկու տարվա ընթացքում գլխարկս գետնով չտվեցին՝ ծառայեցին ու զորացրվում են առանց որեւէ կարգապահական տույժի»: Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան այս գրառումը ուշադրությունս չէր կարող չգրավել: Թերեւս իր տղային բանակ ուղարկող յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ որդին հեշտությամբ հաղթահարի ծառայության դժվարությունները, ենթարկվի հրամանատարներին, հարմարվի նոր պայմաններին, կողքինին չվնասի, տհաճ պատմությունների մեջ չընկնի, կռիվ չսարքի, անփորձանք ծառայի եւ իր «գլխարկը գետնով չտա»:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հարգելի՛ խմբագրություն
Թոռնիկս` Սևակ Միրաբյանը, ծառայում է հայոց բանակում: Մինչև ծառայությունը սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանում: Հունվարի 21-ին լրանում է նրա 20-ամյակը: Ուզում եմ ձեր թերթի միջոցով շնորհավորել նրան.
– Սևակ ջան, շնորհավորում ենք քեզ և մաղթում խաղաղ, անամպ երկինք, անփորձանք ծառայություն, երջանկություն: Թող ամեն մի օրդ լցված լինի խինդով, խաղաղությամբ և ջերմությամբ: Բարի, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Քեզ շնորհավորում են ծնողներդ, պապիկդ, քույրերդ և փոքրիկ Սամվելիկը:

Ինչպես մեծ վիպասան Մուրացանն է ասում` «Պետության հիմքը ընտանիքն է»: Այդ ընտանիքում են ծնվում, հասակ առնում մեր երկրի պաշտպանները, հայոց բանակի զինվորները: Այդ ընտանիքներում են սնվում նրանք ինչպես մարմնապես, այնպես էլ հոգեպես:
Բաղդասարյաններին ճանաչողները կհաստատեն, որ նրանք ապրել են մաքուր խղճով ու հավատով, մեր ազգային արժեքներին վերաբերվել գուրգուրանքով, եղել ազգային միասնության ջատագով, հայրենասեր: Այսպես է ապրում այս օջախի ամեն մի անդամ: Նրանք հանդարտ, առանց այդ մասին բարձրաձայնելու, երկրի զարգացման ու շենացման համար քարը դնում են քարին: