Բանակ և հասարակություն
Հարգելի խմբագրություն
Սիրով եմ ընթերցում ձեր թերթն ու անհամբերությամբ սպասում յուրաքանչյուր համարի լույսընծայմանը։ Որպես ընթերցող` ցանկանում եմ շնորհավորել հայոց բանակի նվիրյալներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, նաև` իմ մայրական երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, ովքեր հոգատար են զինվորի նկատմամբ։
Մեծարգո պարոն պաշտպանության նախարար
Դեկտեմբերի 16-ին ես ներկա էի զինվորական հավաքակայանում տեղի ունեցող վիճակահանությանը, որին մասնակցում էր նաև իմ որդին։ Ամեն ինչ տեղի ունեցավ բարձր մակարդակով, հիանալի կազմակերպված։
Ռազմական ոստիկանության աշխատակիցները վիճակահանության մասնակիցների հարցերին տալիս էին սպառիչ պատասխաններ և փորձում էին հնարավորինս օգտակար լինել զինակոչիկների ծնողներին։
Մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած սիրելի՛ զինվորներ, հրամանատարնե՛ր եվ հայոց բանակի փառապանծ ղեկավարնե՛ր.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Դուք ստանձնել եք մեր հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը, որը կատարում եք պատվով և նվիրումով:
Ձեր ծառայության ամեն մի օրը գրավականն է մեր ժողովրդի ապահովության և մեր ազգի գոյատևման:
Նոր տարին Հայոց բանակում ծառայության ընթացքում դիմավորող նորակոչիկնե՛ր, զինվորնե՛ր և սպանե՛ր, հավաստիացնում եմ, որ ձեր ծնողների և ընտանիքների հետ միասին մեր սրտերը նույնպես բաբախում են ձեր հաջողության, բարի ծառայության և առողջ ու հաղթական տունդարձի համար:
Ձեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ, սիրելի՛ հայ զինվորներ: Միշտ հիշեք, որ ձեր մայրերն ու հայրերը վայրկյաններն են հաշվում, որպեսզի նորից գրկեն ձեզ ու սեղմեն կրծքներին: Խելամիտ եղեք, դժվարության պահին մի՛ ենթարկվեք եսասիրության թելադրանքին, հիշե՛ք, որ ձեզ սիրում ու սպասում են ձեր հարազատներն ու ընկեր-ընկերուհիները: Դուք եք մեր ազգի խիղճն ու ապագան, դուք եք այսօր ապացուցում թշնամուն, որ կպահպանեք ձեր հայրերի ու մայրերի տառապանքներով ստեղծված ու պաշտպանված անկախ երկիրը ու թույլ չեք տա՝ այն նորից հայտնվի օտարի լծի տակ: Շնորհավոր ձեր Նոր տարին, խաղաղություն Հայոց երկրին:
Պրակտիկան է ամենամեծ ուսուցիչը եւ սեփական կամ կենդանի օրինակն է դաստիարակության լավագույն միջոցը: Երեխաները սպունգի նման կլանում են իմ պատերազմական պատմությունները, օրինակները, որովհետեւ դրանք ոչ թե հորինովի, այլ իրական դեպքեր, իրավիճակներ են… Ահա այդ նպատակով էլ մենք հաճախ ենք զինվորական հայտնի դեմքերին, մեր բանակի, Արցախյան հաղթանակի հայտնի հրամանատարներին դպրոց հրավիրում… Երեխաները շատ բան ունեն սովորելու գեներալներ Արկադի Տեր-Թադեւոսյանից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից, ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի հրամանատարի տեղակալ գնդապետ Աղագուլյանից…
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ նախնական զինպատրաստության մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Բանակ – հասարակություն և բանակ – դպրոց կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար կրթական հաստատության սաներն ու ուսուցիչները պարգևատրվեցին պաշտպանության նախարարության պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Հարություն Ներսիսյանը 18 տարեկան է: Նա զբաղվել է բռնցքամարտով, ամբողջ օրը անցկացրել է մարզասրահում, բայց այսուհետ նա արդեն զինվոր է. «Ստացել եմ ծանուցագիր դեկտեմբերի 9-ին զորակոչվելու մասին: Անհամբեր սպասում էի այս օրվան: Փառք Աստծո, պիտանի եմ ծառայության, պատրաստ եմ կանգնել ամենավտանգավոր դիրքում, սահմանի ամենաբարդ հատվածում եւ պատասխանատվությամբ ու եռանդով ծառայել»,- վստահաբար ներկայանում է Հարությունը: