Բանակ և հասարակություն
2022 թ. հունիս ամսից մայրաքաղաքի Բաբայան 6 հասցեում կահավորված մարզադահլիճում գործում են հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի մանկապատանեկան խմբեր, որոնցում իրենց ֆիզիկական կարողություններն ու հմտություններն են զարգացնում զինծառայողների երեխաները:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը այն լավագույն օրինակներից է, որ վկայում է՝ ճիշտ նպատակադրման, նվիրական գործի գիտակցման և լավ թիմի առկայության դեպքում հնարավոր է «սարեր շուռ տալ»: Վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարը ծագել էր ապրիլյան պատերազմից հետո, ինչը նախաձեռնող խմբի անդամների յուրատեսակ շնորհակալությունն էր այն տղաներին, որոնք իրենց առողջությունն էին զոհաբերել մեր երկրի սահմանների պաշտպանությանը:
Նորից արխիվս բացեցի. «Պատերազմ» պահոցում 2020 թ. սեպտեմբեր ամսվա լուսանկարներն են։ Նախ խաղաղ ու երանելի պահեր։ Չարիք-կորոնավիրուսի պատճառով կյանքը մի տեսակ դադարել էր նաև Բերձորում։ Հատկապես տխրում էի, երբ իմ աշխատասենյակի պատուհանի տակ չէին խաղում մանկապարտեզի սաները։
Մեր ժողովուրդը դարեր շարունակ մարտնչել է թշնամու դեմ, պայքարել հանուն իր երկրի ազատության։ Նույն վիճակն է նաև այսօր և առավել ծանր։ Գնալով փոքրանում է մեր երկիրը, և այն պահպանող միակ ուժը հայ ժողովուրդն է իր բանակով։
Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Կորցնել-փնտրել-գտնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հայրենի՛ք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ վառվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ. մորմոքել է գրողը: Ու հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։