Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Օրերս Արաբկիր վարչական շրջանի Ռ. Միրոյանի անունը կրող N 77 դպրոցի հարեւանությամբ գտնվող զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ միջոցառում էր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, որի ընթացքում Արցախյան ազատամարտի մասնակիցներին մեդալներ եւ պատվոգրեր հանձնվեցին:

ՆՇՎԵՑ ԽԻԶԱԽ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ 55-ԱՄՅԱԿԸ

Քաշաթաղի շրջանի Սոնասարի միջնակարգ դպրոցն արդեն 4 տարի է՝ կոչվում է նահատակ ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Սեպտեմբերի 25-ին լրացավ Սամսոնի 55-ամյակը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը Սոնասար էին եկել անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կանայք, հարազատներ, ՊՆ ներկայացուցիչներ, հերոսի այրին, զավակները: Սոնասարն ազատագրվել է 1993-ի գարնանը, իսկ մեկ տարի անց սկսվեց վերաբնակեցումը: Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը Սամսոնի եղբայրն է. ասաց, որ համայնքն ունի 26 տնտեսություն՝ 114 բնակչով, որից մոտ 30-ը երեխաներ են: 1995 թվականից գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այս ուստարում ունի 15 աշակերտ, 11 ուսուցիչ:

ՈՐ ՈՉ ՄԻ ԹՇՆԱՄԻ ՉԿԱՐՈՂԱՆԱ ԿՐԱԿԵԼ ՄԵԶ ՎՐԱ

Սեպտեմբերի 21-ն է, ես ու լուսանկարիչ Արեգը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ենք, եկել ենք լուսաբանելու Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումը:
-Տասի չորսը՝ ազատամարտիկ Աշոտ Չախոյանի անվան դասարանը, մեծ հայրենասերի անունը կրելու պատիվը հանձնում է հինգի մեկին:-Բացատրում է դպրոցի տնօրենը: -Որոշեցինք այսպես նշանավորել 2013թ. սեպտեմբերի 21-ը: Անկախությունը արժեւորվում է իր խորհրդանիշներով, այն հերոսներով, որոնք անկախության ավետաբերներն ու պահապաններն են: Աշոտ Չախոյանը նրանցից մեկն է: Մենք հպարտանում ենք, որ Արցախի ազատագրության համար իր կյանքը զոհաբերած քաջորդին մեր դպրոցի սանն է եղել, եւ փորձում ենք նրա օրինակը ամրագրել դպրոցի բարոյական ավանդույթների ենթատեքստում ու դարձնել չափանիշ բարձրացող սերնդի համար:

ՓԱՌՔԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին գնդապետ Արտակ Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ միջոցառում, որը կարելի է բնորոշել տոնական, հանդիսավոր, սպասված և շատ կարևոր: 21 տարի առաջ այս նույն վայրում տեղակայված դեսանտագրոհային գնդի զինվորները, որոնք հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներն էին, անվարան մեկնեցին ռազմի դաշտ և պաշտպանեցին հող հայրենին: Եղան զոհեր, որոնց մասին բանավոր փոխանցվեցին հերոսական պատմություններ: Անցել է 21 տարի, և տղաների մասին պատմությունները, հիշողությունները մի նոր սկիզբ դարձան ինչպես տղաների, այնպես էլ նրանց ծնողների, հարազատների, հատկապես՝ մայրերի համար, որոնք սրտի ցավով երկար տարիներ սպասել էին մեծարանքի այն խոսքերին, որոնք ասվեցին իրենց որդիների հասցեին:

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը մուտք է գործում հայոց ազգային բանակ. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել պաշտպանության նախարարությունն ու հայտնի հեռուստախաղի կազմակերպիչները:
«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը զինված ուժերում իր մեկնարկն սկսեց գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումից: Նախապես տրված ժամանակում համապատասխան մեթոդական գրականության ու դիդակտիկ նյութերի միջոցով զորամիավորման ենթակա զորամասերի թիմերը հնարավորություն էին ունեցել նախապես պատշաճ մակարդակով նախապատրաստվելու մրցույթին:

«ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»

Ողջունելի նախաձեռնությամբ են հանդես եկել ԵՊԲՀ ուսանողները, ովքեր ստեղծել են «Ապագա բժիշկները հայոց բանակին» նախաձեռնող խումբ և դիմել ՀՀ պաշտպանության նախարարին՝ ԶՈՒ զորամասեր և զորամասերի բուժկետեր այցելելու, առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու թույլտվություն խնդրելով: Ընդ որում՝ նրանք պատրաստել են առաջին բուժօգնության ձևերին և մեթոդներին նվիրված ուսանողական ֆիլմ: Այս շաբաթ կայացել է ուսանողների առաջին այցը:

ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Ըստ նախատեսած պլանի՝ վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթև աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան և Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի, դպրոցականները մրցեցին հեռացատկում եւ 100, 400, 800 և 1500 մետր վազքում, ինչպես նաև փոխանցումավազքում: Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր 6 խաղացող՝ 4 տղա, 2 աղջիկ: