Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՉԻ ԽԱՄՐԻ

Օրերս Նոր Նորքի 6-րդ զանգվածի N 163 դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Արցախյան ազատամարտի ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանի` Ճուտոյի անվամբ: Դասասենյակի բացման պատիվը իհարկե վերապահված էր հերոս ծնող մորը` տիկին Ռոզային, որը թաց աչքերով, սակայն մեծ հպարտությամբ կտրեց ժապավենը եւ ոտք դրեց որդու անունով անվանակոչված դասարան…

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ

Քաշաթաղի շրջանն ունի բուժմիավորում, իսկ Բերձորում գործում է հիվանդանոց, Կովսականում նույնպես կա նման մի հիմնարկություն, Իշխանաձորում՝ բժշկական ամբուլատորիա, սակայն նշված բուժհաստատություններում տարբեր նեղ-մասնագիտական բժշկական հետազոտություններ հնարավոր չէ իրականացնել, քանի որ չկան համապատասխան սարքավորումներ, ամենակարևորը՝ մասնագետներ: ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հունիսի 22-ին Իշխանաձորում կազմակերպվել էր խորացված բժշկական հետազոտությունների համար բաց դռների օր՝ շարժական լաբորատորիայով:

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Նյութիս հերոսների հետ հանդիպման եմ շտապում: Գիտեմ, որ Անգին եւ Մարտին Հարությունյանների ընտանիքը բացառիկ է, հանրապետությունում նման վեց ընտանիք կա ընդամենը: Նրանց երեք որդիները` առաջնեկը` Սարգիսը, եւ զույգ եղբայրներ Սահակն ու Արտակը, միաժամանակ ծառայում են նույն զորամասում… մարտական հերթապահություն իրականացնող զորամասում:

ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԱՄՈՒՐ ՏՂԱՆԵՐԸ

Հանրապետությունում ընթանում է հերթական գարնանային զորակոչը։ Մեկը մյուսի հետևից կենտրոնական հավաքակայան են մուտք գործում զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսները Սիսիանից, Ախուրյանից, Արմավիրից, Հրազդանից, Արտաշատից, մայրաքաղաքի Արաբկիրի, Շենգավիթի շրջաններից։ Զինակոչիկները, մեծ ու փոքր ուղեպարկերը ուսած, կանգնում են եռաշարք, ապա զորակոչային բաժնի տեսուչների ուղեկցությամբ շարժվում դեպի սպասասրահ, որտեղից էլ ըստ հաջորդականության նրանց ընդունում է հավաքակայանի մանդատային հանձնաժողովը` փոխգնդապետ Ա Ավանեսյանի գլխավորությամբ։

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԶԻՆՎՈՐՈՎ

Հայոց հողում զորակոչ է: Հայ երիտասարդը գնում է ծառայության, ու բանակը համալրող ամեն զինվորով հողդ է՛լ ավելի է ամրանում, երկիրդ դառնում անառիկ:
Ալբերտ Մելքոնյանը Երեւանից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, մոտ օրերս կզորակոչվի:
-Ալբե՛րտ, ի՞նչ ես մտածում զինվորական ծառայության մասին:
-Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի,- ասում է առարկություն չընդունող տոնով,- երկրիդ տերը լինելուց առաջ պիտի լինես երկրիդ զինվորը:

«ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՈՒԺ, ԵՌԱՆԴ ՈՒ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

Քրոջս որդին՝ կրտսեր սերժանտ Հրայր Մանուկյանը, արդեն մեկ տարի ծառայում է գնդապետ Ն. Ասլանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ծառայում է պատվով ու պատասխանատվությամբ, ազնվորեն կատարում իր սրբազան պարտքը՝ անմնացորդ նվիրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին:

ԿԻՆԸ

Արշակ Զաքարյանի հետ այս զրույցի առիթը նրա «Կինը» 12 րոպեանոց կարճամետրաժ կինոնկարն է: Ֆիլմի սյուժեն պարզ է ու միագիծ, ժամանակի ընդգրկումով` սեղմ, կերպարների քանակով` սահմանափակ: Ընդամենը մեկ գիշեր և մեկ լուսաբաց` Արցախյան պատերազմում ամուսնուն ու եղբորը կորցրած կինը բանակ է ճանապարհում միակ որդուն: