Բանակ և հասարակություն

Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Կորցնել-փնտրել-գտնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հայրենի՛ք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ վառվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ. մորմոքել է գրողը: Ու հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։

Ծնողների հպարտությունը, հույսն ու ապավենը իրենց զավակներն են:
Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացնում:

Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է:

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի տարածքային ստորաբաժանման բակում հնչող երաժշտությունն ու հոծ բազմությունը կասկած չեն թողնում. զորակոչ է: