Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԵՐՈՍԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈԳԻՆ

Կովսականում նշվեց Թաթուլ Կրպեյանի ծննդյան 48-ամյակը: Ներկա էին նաև հերոսի այրին և միակ ժառանգը՝ Ասպրամ դուստրը: Խոսելով հոր մասին՝ Ասպրամն ասաց, որ ինքը փոքր է եղել, երբ մարտիրոսվել է հայրը, իսկ այսօր հպարտ է, որ ազատագրված սահմանամերձ Կովսականում կանգնեցված է հոր հուշարձանը:
-Երեխաների աչքերում տեսա երկրի տերը լինելու վճռականություն, որ հատուկ էր նաև հորս՝ Թաթուլին:
Միջոցառումն սկսվեց դպրոցի աշակերտների ելույթով, ովքեր Թաթուլի արձանի մոտ հանդես եկան ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով, ապա ծաղիկներ դրեցին հերոսի կիսանդրուն՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ քաջերի գործը շարունակվում է ազատագրված տարածքները հայացնելով, շենացնելով:

ՆՈՒՅՆ ՕՐԸ, ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ...

Մեր նորօրյա հերոսամարտի՝ Արցախյան գոյապայքարի հենց սկզբում անհրաժեշտություն դարձավ Բերդաձորի պաշտպանությունը, և ստեղծվեց ԲԻԽ-ը (Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ)` Անդրանիկ Հարությունյանի նախագահությամբ, փոխնախագահ՝ Առնո Մկրտչյան: 1988-ի վերջից մինչև Բերդաձորի անկումը՝ 1991 թվականի մայիսի կեսերը, արծվաբույնը պաշտպանվեց տեղացի, Հայաստանի ու Արցախի տարբեր վայրերից եկած կամավորական ջոկատների ջանքերով:

ԲԱՐԻ  ՎԵՐԱԴԱՐՁ

Միայն բանակում ծառայող զինվոր ծնողը կարող է խորությամբ զգալ մեր սիրտն ու հոգին ողողած այն անսահման բերկրանքն ու անպատմելի հպարտությունը, որը պատճառեց մեզ հասցեագրված անսպասելի շնորհավորական նամակը որդուս զորամասի հրամանատարությունից: Ո՞ւմ, ո՞ր ծնողի սիրտը ուրախությունից չի պայթի, եթե իր զինվոր որդու մասին այսպիսի տողեր կարդա. «Շարքային Վահրամ Տիրացվյանը բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը Հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

ՄԵԶ ԱՊԱՎԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐԸ

Զինվո՛ր, մի՛ մոռացիր` թշնամին արթուն է:
Մի՛ մոռացիր, որ դու ես հայրենի հողի պաշտպանն ու տերը:
Ամեն առավոտ, երբ զենքը ուսած հզոր ու հպարտ կկանգնես հայրենի սահմանին, երբ կզգաս սրտիդ թունդ բաբախյունը և պրկված մկաններիդ ուժը, պողպատե քո կամքը, ուրեմն՝ երակներիդ մեջ հոսում է քո նախնյաց հպարտ ու տաք արյունը, և դու արժանի զավակն ես քո ժողովրդի:

ՆՇՎԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ

Քսան տարի առաջ` ամռանը, պետնախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ երկրապահ զինապարտների միավորումը վերակազմավորվեց որպես հասարակական կազմակերպություն, և երբ ռազմաճակատում կարճատև զինադադար հաստատվեց, Ա.Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրապահ զինապարտների առաջին` հիմնադիր համագումարը։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները նշվեցին նաև Գորիսում, զոհվածների հուշարձանի մոտ:
Վաղ առավոտից արդեն դեպի հուշարձան մարդկանց հոսքը սկսվել էր. անմար կրակի շուրջ լռությամբ և ծաղիկներով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում պատերազմի վետերանները, զորամիավորման հրամանատարական և սպայական կազմը, քաղաքի իշխանությունները, բազմաթիվ քաղաքացիներ:

ԳՆԴԱՊԵՏ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻՆ

2013թ-ը հոբելյանական տարի է` լրանում է հայկական 89-րդ և 409-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանի ծննդյան 115 և մահվան 70-ամյակը:
Այդ առիթով մենք` հրամանատարի ժառանգներս, նախաձեռնել ենք և ցանկանում ենք Երևանի փողոցներից մեկը անվանակոչել Արտաշես Վասիլյանի անունով: Մեր նախաձեռնությանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանը և ավագանու մոտակա նիստում այս հարցը քննարկվելու է:
Խնդրում ենք Ձեզ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ «Հայ զինվոր» շաբաթաթերթում հրապարակել գնդապետի թոռան կողմից գրված բանաստեղծությունը` ի հիշատակ Արտաշես Վասիլյանի: