Բանակ և հասարակություն
Քսան տարի առաջ` ամռանը, պետնախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ երկրապահ զինապարտների միավորումը վերակազմավորվեց որպես հասարակական կազմակերպություն, և երբ ռազմաճակատում կարճատև զինադադար հաստատվեց, Ա.Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրապահ զինապարտների առաջին` հիմնադիր համագումարը։
Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները նշվեցին նաև Գորիսում, զոհվածների հուշարձանի մոտ:
Վաղ առավոտից արդեն դեպի հուշարձան մարդկանց հոսքը սկսվել էր. անմար կրակի շուրջ լռությամբ և ծաղիկներով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում պատերազմի վետերանները, զորամիավորման հրամանատարական և սպայական կազմը, քաղաքի իշխանությունները, բազմաթիվ քաղաքացիներ:
2013թ-ը հոբելյանական տարի է` լրանում է հայկական 89-րդ և 409-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար, գնդապետ Արտաշես Վասիլյանի ծննդյան 115 և մահվան 70-ամյակը:
Այդ առիթով մենք` հրամանատարի ժառանգներս, նախաձեռնել ենք և ցանկանում ենք Երևանի փողոցներից մեկը անվանակոչել Արտաշես Վասիլյանի անունով: Մեր նախաձեռնությանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանը և ավագանու մոտակա նիստում այս հարցը քննարկվելու է:
Խնդրում ենք Ձեզ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ «Հայ զինվոր» շաբաթաթերթում հրապարակել գնդապետի թոռան կողմից գրված բանաստեղծությունը` ի հիշատակ Արտաշես Վասիլյանի:
Անչափ վիրավորված ու վրդովված եմ։ Երանի չհանդիպեի «Սոսե մայրիկ» հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Ստեփանյանին, որը երկու տարի առաջ եկավ Ջաջուռ, մեր տուն և ասաց, թե իրենց կազմակերպությունը որոշել է նախաձեռնություն հանդես բերել և գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչել իմ որդու` «Արծիվ» մահապարտների գումարտակի զինվոր Դավիթ Ռաֆիկի Գևորգյանի անունով։ Ոչինչ չկասկածելով` տղայիս ունեցած և անվանակոչության համար անհրաժեշտ իր պահանջած բոլոր փաստաթղթերը, այդ թվում` Հանրապետության նախագահի հանձնած «Արիության» մեդալի վկայականը, որոնք ինչպես սրբազան մասունք պահում եմ արդեն քսան տարի, առձեռն տվեցի «Սոսե մայրիկ» հորջորջված կազմակերպության նախագահ տիկնոջը։
«Հայ զինվոր» թերթում կարդացի հայկական բանակի քաջարի զինվոր, ողբերգական պատահարի զոհ դարձած շարքային Գոռ Գալստյանի մասին լրագրող Ալիսա Ալավերդյանի գրած ակնարկը։ Քանի որ Գոռը ծառայել է այն զորամասում, որտեղ ես աշխատում եմ որպես գրադարանավարուհի և անձամբ ճանաչել եմ նրան, որոշեցի թղթին հանձնել իմ մտորումները այդ հայրենասեր և շնորհալի պատանու մասին։
Մենք պիտի է՛լ ավելի մոտ լինենք մեր ազգային ինքնությանը` կենցաղային մշակույթին, ավանդույթներին, արժեքներին, պատմությանը: Մեր օդը ներծծված է ասքերով, ավանդույթներով, լեգենդներով և հերոսականությամբ… Մեր կենսագրությունը փառավորված է հզոր մշակութային արարումներով: Այսինքն` մեր ազգային հպարտությունը սնող ակունքը հորդ է ու անսպառ: Մեզ մնում է միայն ճիշտ սնվել այդ ակունքից, չհեռանալ…
Օրերս ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր մայիսյան հաղթանակներին: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայկական Լեգեոն» եւ «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բաղդասարյանը, զորամասի սպայական կազմը, Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկներ, զինվորներ, ծնողներ, լրագրողներ, հյուրեր: