Բանակ և հասարակություն
Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի (Արքունագետ) աջափնյա բարձրադիր ու գեղատեսիլ ձորակում: Հերիկը Հայրի ձևով հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ Աղահեճք գավառից Հայրին 8 բաժին հարկ է վճարել Տաթևի վանքին, ինչը հուշում է, որ բնակավայրը եղել է շեն, բայց համեմատաբար փոքր գյուղ: Հերիկից հարավ գտնվում է Մերիկ-Միրիկ դարձյալ պատմական գյուղը, որտեղ բավականին լավ վիճակում մեզ է հասել Սուրբ Աստվածածին 17-րդ դարի բազիլիկ եկեղեցին:
Այցելելով Երևանի Աջափնյակի ԵԿՄ տարածքային բաժանմունք` հիշեցի Սիմոն պապին, որին բախտ էր վիճակվել լինել Զորավար Անդրանիկի թիկնապահներից, և երբ ինչ-որ առիթով նկատում էր խոսքի և գործի հակասություն՝ վերհիշում էր Զորավարին. Անդրանիկ փաշան ասում էր. «Կես գործը հազար խոսքի հետ չեմ փոխի։ Մնայունը գործն է, խոսքերը քամու բերանն ընկած աշնան տերևներ են»։
Թոռնիկս՝ Արտյոմ Ասատրյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Մոսկվայում էր ապրում, բայց եղբոր՝ Գոռի հետ վերադարձավ, որ հայրենիքին իր պարտքը տա։ Վերջերս Արտյոմը առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ և նրան տեղափոխեցին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատեցին։ Ուզում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել ամբողջ բուժանձնակազմին՝ թոռնիկիս հանդեպ տածած հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալությանս ու երախտիքի ջերմ խոսքերը նաև ուրոլոգ, բ/ծ մայոր Գոհար Գուրգենովնային, որի ջանքերի շնորհիվ էլ հենց վիրահատությունը հաջող անցավ։ Թող Աստված ձեր ձեռքերին միշտ ուժ ու զորություն տա, որ բուժեք մեր զինվորներին և շարք վերադարձնեք։
1988թ. հենց սկզբնական օրերից շարժման առաջին նվիրյալներից եմ։ Երբ սահմանամերձ գոտիներում իրավիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի ճակատային գիծ, այնտեղ, որտեղ վտանգված էր մեր մի բուռ մնացած հայրենիքի խաղաղությունը։ Ես էլ շատերի նման կռվեցի մեր հող ու ջրի համար եւ մինչ մրուրը ճաշակեցի պատերազմի ողջ դառնությունը։ Մի խոսքով՝ երկրապահ ազատամարտիկ եմ, թեև պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել, երբևէ որևէ արտոնությունից չեմ օգտվել։ Սակայն վերջին շրջանում առողջական լուրջ խնդիրներ ունեցա և որպես Արցախյան պատերազմի մասնակից դիմեցի Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ինձ ապրիլի 4-ին վիրահատեցին։
Սիրելի խմբագրություն
Մեր հայրենիքի արևելյան սահմանները պաշտպանող զորամասում են ծառայում Տիգրան և Սերյոժա Սիրեկանյան եղբայրները։ Նրանք հայրենիքի նվիրյալ, բարեխիղճ և պատասխանատու զինվորներ են։
Մայիսի 4-ին լրանում է Սերյոժայի 19-ամյակը։ «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորում ենք նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, լուսավոր իղձերի իրականացում։
-Սերյոժա ջան, քեզ ջերմորեն շնորհավորում են նաև Սվետա տատիկդ, Ժորա պապիկդ, մորաքույրերդ ու նրանց ընտանիքի անդամները։
Սրտանց շնորհավորում ենք քեզ ծննդյանդ օրվա առթիվ։ Ցանկանում ենք քեզ խաղաղ երկինք, քաջառողջություն և ամենայն բարիք։ Հարկ եղած դեպքում զենքդ դիպուկ և հատու թող լինի, իսկ խաչ պատերազմին` ի վեր քո բազկին։ Վճռորոշ պահերին թող քեզ ուղղորդեն իմաստությունը, քո անսահման բարությունը և յուրաքանչյուր քայլիդ համար բարձր պատասխանատվությունը։ Ցանկանում ենք, որ քո և ծառայակիցներիդ համազարկերը լինեն բացառապես ուսումնական, իսկ դժվարությունները կոփեն, ամրացնեն բնավորությունդ, մարզեն միտքդ, հոգիդ ու մարմինդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ։
Այսօրվա Քաշաթաղի շրջանում, հատկապես հյուսիսային մասում, որտեղ Մեծ Հայքի նահանգներ Սյունիքի Աղահեճք-Քաշաթաղ և Արցախի Վայկունիք, Մաղավուզ և այլ պատմական գավառներն են, կան մի քանի տասնյակ հնադարյան վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հարյուրավոր խաչքարեր, տապանաքարեր եւ այլ հուշարձաններ: Ցավով պետք է նշել, որ գրեթե բոլոր սրբատեղիների վիճակը տագնապ է հնչեցնում, որ վաղը կարող են քանդվել: Վերջիններիս շարքում քիչ թե շատ բարվոք վիճակում է Ծիծեռնավանքը, որը տարածքի ազատագրումից հետո նորոգվել է: