Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Սլովակիայի լավագույն կինոռեժիսորներից մեկի՝ Ինգ Լիբոր Սփիմրի հետ շփվելու բարեբախտություն էի ունեցել Հայաստան նրա այցելությունից շաբաթներ առաջ։ Մեր ծանոթությունը չի կարելի պատահական համարել. նրան հետաքրքրել էին իմ անձնական բլոգում տեղադրված՝ Արցախյան պատերազմի, ազատամարտիկների, հայկական բանակի մասին պատմող հոդվածներն ու հայ մտավորականների հետ զրույցները, ինձ՝ նրա ֆեյսբուքյան էջը, որտեղ Հայաստանի ու Արցախի մասին հրապարակումներ էին, հայկական եկեղեցիների նկարներ՝ փոքրիկ ծանոթագրություններով, նրա ելույթները Սլովակիայի հեռուստատեսությամբ՝ ի պաշտպանություն Արցախի անկախության, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հոդվածները և այլն։ Օրեր առաջ Լիբորը ինձ տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին ժամանելու է Հայաստան։

Անհերքելի է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում մեր սպաները դպրոցների ուսուցիչներից և բուհերի դասախոսներից ոչ պակաս մանկավարժներ են, որոնք երկու տարի անընդմեջ մեր երկրի սահմանների պաշտպաններին, մեր զինվորներին կրթում ու դաստիարակում են եւ ճանապարհում դեպի ինքնուրույն կյանք: Այդպիսի մի սպա-մանկավարժ էլ ուսումնական զորամասի հրամանատար Ալեքսանդր Պետրոսյանն է, որն իրեն չի պատկերացնում առանց զորամասի, առանց իր զինվորների եւ իր հայրենասիրական ու մասնագիտական դասերի: Օրերս էլ հենց զորամասում տեղի ունեցավ նրա` «Պատիվ ունեմ ներկայանալու» շնորհանդես-ցերեկույթը:

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՆՔ...

Մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած պանծալի հաղթանակի 68 տարին։ 600000 զինվոր, որոնցից 300000-ը զոհվել են հանուն հայրենիքի։ 1418 օր տեւած արյունահեղ պատերազմին հայ ժողովրդի զավակներից մասնակցել է 5 մարշալ` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց, Ագանով և ծովակալ Իսակով, 112 Խորհրդային Միության հերոս։ Կրկնակի հերոսներ են դարձել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը։ Փառքի 3 շքանշանների լրիվ ասպետ է դարձել 28 մարդ, հարյուրավոր բարձրաստիճան հրամանատարներ և կոմիսարներ, պատերազմի մասնակիցների ավելի քան 70%-ը արժանացել են շքանշանների և մեդալների։

ՀԱՅՐԻ-ՀԵՐԻԿ. ԳՅՈՒՂԸ ՇԵՆԱՆՈՒՄ Է

Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի (Արքունագետ) աջափնյա բարձրադիր ու գեղատեսիլ ձորակում: Հերիկը Հայրի ձևով հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Ըստ պատմիչի՝ Աղահեճք գավառից Հայրին 8 բաժին հարկ է վճարել Տաթևի վանքին, ինչը հուշում է, որ բնակավայրը եղել է շեն, բայց համեմատաբար փոքր գյուղ: Հերիկից հարավ գտնվում է Մերիկ-Միրիկ դարձյալ պատմական գյուղը, որտեղ բավականին լավ վիճակում մեզ է հասել Սուրբ Աստվածածին 17-րդ դարի բազիլիկ եկեղեցին:

ԳՈՐԾԸ՝ ԴԱՐԵՐԻՆ Ի ՊԱՀ

Այցելելով Երևանի Աջափնյակի ԵԿՄ տարածքային բաժանմունք` հիշեցի Սիմոն պապին, որին բախտ էր վիճակվել լինել Զորավար Անդրանիկի թիկնապահներից, և երբ ինչ-որ առիթով նկատում էր խոսքի և գործի հակասություն՝ վերհիշում էր Զորավարին. Անդրանիկ փաշան ասում էր. «Կես գործը հազար խոսքի հետ չեմ փոխի։ Մնայունը գործն է, խոսքերը քամու բերանն ընկած աշնան տերևներ են»։

Թոռնիկս՝ Արտյոմ Ասատրյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Մոսկվայում էր ապրում, բայց եղբոր՝ Գոռի հետ վերադարձավ, որ հայրենիքին իր պարտքը տա։ Վերջերս Արտյոմը առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ և նրան տեղափոխեցին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատեցին։ Ուզում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել ամբողջ բուժանձնակազմին՝ թոռնիկիս հանդեպ տածած հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալությանս ու երախտիքի ջերմ խոսքերը նաև ուրոլոգ, բ/ծ մայոր Գոհար Գուրգենովնային, որի ջանքերի շնորհիվ էլ հենց վիրահատությունը հաջող անցավ։ Թող Աստված ձեր ձեռքերին միշտ ուժ ու զորություն տա, որ բուժեք մեր զինվորներին և շարք վերադարձնեք։

1988թ. հենց սկզբնական օրերից շարժման առաջին նվիրյալներից եմ։ Երբ սահմանամերձ գոտիներում իրավիճակը կտրուկ սրվեց, մեկնեցի ճակատային գիծ, այնտեղ, որտեղ վտանգված էր մեր մի բուռ մնացած հայրենիքի խաղաղությունը։ Ես էլ շատերի նման կռվեցի մեր հող ու ջրի համար եւ մինչ մրուրը ճաշակեցի պատերազմի ողջ դառնությունը։ Մի խոսքով՝ երկրապահ ազատամարտիկ եմ, թեև պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել, երբևէ որևէ արտոնությունից չեմ օգտվել։ Սակայն վերջին շրջանում առողջական լուրջ խնդիրներ ունեցա և որպես Արցախյան պատերազմի մասնակից դիմեցի Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ինձ ապրիլի 4-ին վիրահատեցին։