Բանակ և հասարակություն
Ստրինգերներն ազատ լրագրողներ են։ Ստրինգեր (մոտավոր իմաստով) նշանակում է «հրաձիգ» կամ «ազատ որսորդ»։ Ստրինգերները ցույց են տալիս պատերազմի իրական դեմքը՝ իր ամբողջ սարսափով ու դաժանությամբ։ Հենց նրանց ժապավենային կադրերն ու նկարահանումներն են ամենից ավելի ատելություն և նողկանք հարուցում պատերազմի հանդեպ, նրանց շնորհիվ են արագորեն բացահայտվում շատ գաղտնիքներ։
Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում մեկնարկեցին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառումները: Սպարապետի շիրմաքարին ծաղկեպսակներ դրվեցին: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նույնպես ծաղիկներ դրեց՝ հարգելով մարտական ընկերոջ հիշատակը: Եռաբլուրում էին նաև երկրապահ կամավորականների միության անդամները` Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ:
Պլանավորումը մանկավարժական աշխատանքների կազմակերպման կարեւորագույն սկզբունքներից է: Նախնական զինվորական պատրաստության պլանավորման հիմնական սկզբունքներն են`
-ուսուցման գործընթացի կազմակերպումը եւ ուսումնադաստիարակչական խնդիրների իրականացումը ՆԶՊ ուսումնական ծրագրի համապատասխան.
Փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զինվորականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, այդ թվում՝ Մասիսի «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ուսանողներ և դպրոցականներ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ ծաղկեպսակով ու խնկարկումով իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Հայի շիրիմին:
Փետրվարը մեր պատմության մեջ միասնության, զարթոնքի ամիս է: 25 տարի առաջ փետրվարին ազգովի ոտքի ելանք և պարզեցինք ազատության դրոշը՝ Հայոց Եռագույնը: Ազատագրեցինք Արցախը, մեր պատմական հայրենիքի այլ տարածքներ: Ստեղծեցինք մեր ազգային բանակը՝ Հայրենյաց պաշտպանը: Փետրվարի 23-ը հռչակեցինք Հայրենյաց պաշտպանի օր, ասել է թե՝ զինվորականի, բանակայինի օր, վերջապես՝ երկրի, ազգի գոյատևման երաշխավորի օր: Ինչպես հանրապետության շատ վայրերում, այնպես էլ Քաշաթաղի շրջանում նշվեց այդ օրը:
Հայոց բանակի 21-ամյակին, Վարդանանց նահատակների հիշատակին և Արցախյան հերոսամարտի օրվան նվիրված հանդիսություններից անմասն չմնաց նաև մայրաքաղաքի թիվ 31 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Նաիրա Հակոբյան), որտեղ փետրվարի 22-ին 8-րդ և 9-րդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվեց ռազմամարզական մրցույթ-միջոցառում, որը կազմակերպել էին ռազմագիտության ուսուցիչ, լեյտենանտ Համազասպ Մանուչարյանը, ֆիզկուլտուրայի և պատմության ուսուցչուհիներ Անահիտ Մուրադյանն ու Նարինե Գալստյանը։
-Շատ ես փոխվել:
-Այո՛, զորացրվելուց հետո բոլորն են ինձ այդ ասում: Մինչեւ բանակ գնալը բարդույթներ ունեի, շփվող չէի, բայց այդ ամենը հաղթահարվեց, որովհետեւ զորամասում մեկուսանալ ուղղակի հնարավոր չէ, շփվելու ունակությունը, բարեկամական ու բարեհամբույր լինելը ընկերական կապեր ստեղծելու կարեւոր գործոններ են: Բանակում հասկանում ես, որ մարդիկ շատ տարբեր են՝ տարբեր բնավորության տեր: Զորամասը յուրահատուկ հարթակ է միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու համար, ինչը դառնում է որակ, բնավորության մինչ այդ չբացահայտված գիծ, ինչն էլ դրսեւորվում, օգնում է քեզ նաեւ քաղաքացիական կյանքում: