Բանակ և հասարակություն
Ուղիղ քառորդ դար առաջ այս օրը՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի փողոցները հեղեղվեցին բազմահազար ցուցարարներով, որոնք ոտքի ելան՝ պահանջելու միացում մայր հայրենիքին: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսական կազմը, ուսանողությունը, շարժման առաջնորդների գլխավորությամբ, նախկին Կիրովի, այժմ Ազատամարտիկների փողոցով երթ կազմակերպեց և հասավ նախկին Լենինի հրապարակ, որը շրջապատված էր ադրբեջանցի ոստիկաններով: Ժողովրդի վճիռն անհաղթահարելի էր, և ճեղքվեց թուրք օմօնականների օղակը: Հրապարակն ամբողջությամբ լցվեց ցուցարարներով: Սկսվեց Արցախյան շարժումը, որը ցնցեց խորհրդային կայսրությունը: Օրեր անց Արցախի հայրենակիցներին սատար կանգնեց ողջ հայությունը, և Երևանի օպերայի հրապարակում գրեթե միլիոնի հասնող ցուցարարներ մի մարդու պես պահանջեցին՝ «Մի՛-ա՛-ցո՛ւմ»:
Մարտունակության հիմնական գրավականը կարգապահությունն է, գիտակցված նվիրումը ծառայությանը, աշխատանքին։ Գաղտնիք չէ, որ բարոյակամային բարձր հատկանիշներով օժտված մարդն ի զորու է հաղթել իրենից շատ ուժեղ, բայց արժանիքներից զուրկ մարդուն։ Մենք Արցախյան պատերազմում հաղթեցինք մեր մարտիկների բարոյակամային բարձր հատկանիշների, գաղափարական համոզվածության ու նվիրվածության շնորհիվ։ Քանակով զիջում էինք հակառակորդին, բայց մեզ խեղդում էր հաղթելու ձգտումը և կռվելով, պաշտպանելով յուրացնում էինք գաղտնիքները։ Իհարկե, հեշտ չէր, ու շատերն իրենց ջահել կյանքը զոհեցին։ Բայց նրանց կորստյան ցավն ու կսկիծը մեզ այսօր ստիպում են չնահանջել, բաց չթողնել ձեռքբերումները։ Ու չշեղվելով ուղենշից` մենք ձգտում ենք միշտ բարձր պահել զինվորի ոգին։ Միասին սովորում ենք, միասին աշխատում ու հանգստանում։
Տասներկուամյա Էրիկ Սահակյանը թռչունների մասին երկու պատմվածք էր թարգմանել, հետո որոշեց գիրք թարգմանել եւ մասնակցել ՀՀ ԿԳՆ աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայտարարած ամենամյա հանրակրթական «Դիջիթեք» 5-րդ բաց միջազգային ստուգատեսին` «Նորարարական մեթոդների եւ լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գործիքների կիրառումը հանրակրթության մեջ» թեմայով:
Շարունակվում են հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ Կոտայքի մարզի «Լուսաբաց» համալիրում վերջերս տեղի ունեցավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության մարզային կառույցի անդամների հանդիպումը։ Պատերազմական օրերի հերոսական ու նաև տխուր պատմություններ, որոնք վերհիշում, պատմում էին մարտական ընկերները։
Երեկ ես օտար ափեր ճանապարհեցի իմ ընկերոջը։ Թեև ամբողջ օրը միասին էինք, և ասելու, խոսելու այլևս բան չէր մնացել, նա վերջին, ամենավերջին պահին դռների միջից շուռ եկավ, մի հայացք գցեց ու ձեռքը թափահարեց… Եվ ես մտածեցի. դժվար է, շատ դժվար է հայրենիքը մոռացվում, դուրս գալիս մարդ արարածի սրտից, եթե, իհարկե, երբևէ դուրս է գալիս։ Հրաժեշտի այն վերջին, ամենավերջին պահին, միևնույն է, նա շուռ է գալու ու մի վերջին հայացք է գցելու իր անցյալի, հայրենիքի վրա, որպեսզի հետո մի ամբողջ կյանք այդ հուշով, այդ վերջին պահերի պատկերը սրտում պահելով ապրի կամ ավելի շուտ՝ կարողանա ապրել…
Սահմանամերձ գյուղ է Շվանիձորը, շատերին գուցե անծանոթ, ծվարած Սյունյաց աշխարհի հարավային դարպասում: Ունի բարեկարգ Ճանապարհներ, գեղեցիկ դպրոց, աշխատասեր ժողովուրդ և հրաշք բնաշխարհ: Գեղեցիկ է այն հատկապես աշնանը, բերքահավաքի ժամանակ, և եթե այցելես այստեղ, ապա կկարծես, թե դրախտ ես գտել, եդեմական մի պարտեզ` հայոց երկնակամարի ներքո:
Փոքր է մեր գյուղը, բայց ունի հերոսական և հզոր անցյալ: Ասում են, որ Արշակ Բ թագավորը, խմելով այստեղի արևահամ գինին, ասել է. «Գինի չէ սա, այլ մեղր է, մեղրի պես անուշ է», և այստեղից էլ առաջ է եկել Մեղրի անունը: Մեկ այլ զրույցի համաձայն՝ Ռուսաց կայսր Պետրոս Մեծը միայն Շվանիձորի կարմիր գինին էր խմում:
Սոնասար գյուղը գտնվում է Հակարի գետի միջին վտակ Հոչանց գետի աջափնյա սարալանջերին՝ Հոչանց և Մշենի գյուղերի մեջտեղում: Ազատագրվել է 1993 թվականի գարնանը: Վերաբնակեցմանը զուգահեռ՝ 1995-ից սկսեց գործել նաև հանրակրթական դպրոցը, որն այժմ կոչվում է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Գյուղն ունի 123 բնակիչ՝ անցյալ տարի 102-ն էին: Դպրոցում դասավանդում են 9 ուսուցիչներ, որոնցից 2-ը գալիս են հարևան Մշենի համայնքից, սովորում են 16 աշակերտներ: