Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՍՏՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը սկսեցինք ահազանգով: Խմբագրություն էր դիմել բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանը:
Նա դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն է ստացել, որը Ամանորի կապակցությամբ որոշել էր հատկացնել սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ «Մանավազ Մարտիրոսյանը սփյուռքահայ ձեռնարկատեր է: Մեր կազմակերպության մասին իմացել է ԱՄՆ-ում գտնվող ընկերուհուս միջոցով: Նախկինում էլ նրանից օգնություն էինք ստացել, սակայն ծանրոցները մեզ էին հասել անհատի միջոցով, եւ դրանց պարունակությունը համապատասխանել էր մակնշմանը, որի մասին մենք տեղեկացել ենք նախօրոք:

ՖՈԼԿԸ ԱԶԳԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆ Է

Ես ծառայության անցա Արմավիրի ուսումնական զորամասում։ Եվ առաջին վեց ամիսներին սովորական զինվոր էի՝ վարժանքներ էի անում, սովորում էի իմ ռազմական մասնագիտությունը, ապրում էի բանակային կյանքի օրենքներով… Հետո, երբ առիթ ունեցա երգելու միջոցառումներից մեկի ժամանակ, իմ բանակային կյանքը փոքր-ինչ փոխվեց։ Ես սկսեցի մասնակցել պաշտպանության նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին, այցելել տարբեր զորամասեր ու երգել զինվորների համար։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Արտաշատ քաղաքի քոլեջն ավարտելուց եւ վարորդական դասընթացներ անցնելուց հետո Բորիս Թադևոսյանը մեկնեց բանակ՝ պարտադիր ծառայության։ Զորամասում, որտեղ ծառայում է նաև նրա ավագ եղբայրը՝ Արամայիսը, իրենց գործին նվիրված հրամանատարների ջերմ ու հոգատար վերաբերմունքով շրջապատված նորակոչիկները սերտում են զինվորական գործի գաղտնիքները, կրթվում թե՛ հոգեպես, թե՛ մարմնով, որոնց շարքում արդեն իսկ աչքի է ընկել Բորիսը։ Օրերս զորամասի նորակոչիկների նախապատրաստական գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Լեռնիկ Քամալյանից ստացվեց առաջին շնորհակալագիրը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 24-ին 3 տարվա ազատազրկման դատապարտեց 55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին: Որոշվեց նաեւ հօգուտ պետության նրա գույքից բռնագրավել 3 միլիոն դրամ:

FACEBOOK-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ամանորը և Սուրբ Ծնունդը մեր ամենասիրելի տոներն են, երբ ողջ ընտանիքն է համախմբվում, երբ բոլորը միմյանց ամենաթանկն են ցանկանում` խաղաղություն, առողջություն և երջանկություն: Հայրենիքի խաղաղությունը պահպանող մեր զինվորներին ցանկանում եմ ապահով և անվտանգ ծառայություն, թող բոլոր դժվարություններն ու հոգսերն աննկատ անցնեն: Եղեք առողջ, զգոն և գիտակից` ձեր սիրելիների անդորրը, մեր երկրի խաղաղ կյանքը ձեր ձեռքերում է: Իսկ մենք սիրով կսպասենք ձեր վերադարձին:

FACEBOOK-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

«Սիրելի եւ քաջարի զինվոր Հայոց Աշխարհի, Նոր տարվա առիթով մաղթում եմ քեզ ամենայն բարիք, ուժ եւ կորով` մեր նախնիների ոգով եւ օրհնությամբ: Արժանի լինե՛ս եւ գիտակցե՛ս սուրբ առաքելության իմաստը եւ խորհուրդը. դու ես շարունակությունը հազարամյակների մեր տառապյալ փորձությունների միջով անցած հավերժական ազգի, այն ազգի, որն այսօր ` հազար տարվա հայ զինվորի եւ հայ պետականության բացակայությունից հետո, քեզ նայելով հպարտանում է:

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Արցախյան պատերազմից անցել են քսան երկար ու ձիգ տարիներ, բայց մեր ժողովուրդը չի մոռանում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի անկախության եւ իրենց ծնած ժողովրդի ազատ ապրելու իրավունքի: Աշխարհ է եկել նոր սերունդ, որը չի լսել ո՛չ հրանոթների արկերի պայթյունը, ո՛չ մահաբեր գնդակների սուլոցը, բայց նրանք մեր հերոսների անմահ սխրագործությունների մասին իրենց հայրերի եւ մայրերի հուշերը անշուշտ կրում են իրենց հոգիներում: Շատ են նրանք… մեկն էլ բալահովիտցի ազատամարտիկ Մխիթար Թումասյանն էր: