Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ

Լինել այնտեղ, որտեղ եղել էր ամուսինս՝ Ավետիս Օհանյանը, քայլել այն հողի վրայով, որի համար կյանքն անգամ չի խնայել, ինձ համար գերագույն նպատակ էր, որն իրականացնելու համար սպասել էի 20 երկար ու ձիգ տարիներ, ապրել մութ ու լուսավոր օրեր, հոգնած ու արցունքոտ պահեր։ Բախտի քմահաճույքին թողած ընտանիքս փշրվեց բյուրեղյա ծաղկամանի նման։ Մեծացան 3 արու զավակներս, դարձան հայոց բանակի զինվորներ, ծառայեցին իրենց հոր նման՝ հերոսի ոգին մինչ օրս սրտներում։ Նրանք էլ երազանք ունեն. կարոտ՝ հայրական կարոտ…

ՀՈՒՆԳԱՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԾՆԿԱԾ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հունգար 4 մտավորականներ` պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր, հոգեւոր հովիվ Գաբոր Իվանյին, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը և գրող Ռուդոլֆ Ունգվարին հոկտեմբերի 10-ին այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Ես Պարսկաստանում եմ ծնվել։ Ու կարելի է ասել՝ մեծացել եմ հայկական միջավայրում, որովհետև Պարսկաստանում շատ հայեր կային, համայնքը կազմակերպված էր ու շատ ակտիվ։ Հիմա, երբ տարիների հեռվից ետ եմ նայում, հասկանում եմ՝ Պարսկաստանում ավագ սերունդը անում էր ամեն ինչ, որ երիտասարդները ունենան բարձր ազգային ինքնագիտակցություն, սիրեն հայրենիքը, հայրենասիրությունը համարեն մարդու ամենամեծ և ամենակարևոր առաքինությունը։ Ծնված օրվանից մեզ սովորեցնում էին հայ լինել։ Աչքս բացել եմ, լսել եմ հայրենիքիս գովքը, զանազան պատմություններ Հայաստանի փառահեղ անցյալի մասին, հայ ժողովրդի տաղանդի ու բարոյականության մասին։

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո նախարար Սեյրան Օհանյան
Վերջերս մենք՝ մի խումբ ծնողներս, նամակով դիմել էինք Ձեզ և խնդրել Ձեր օգնությունը՝ մեր զինվոր որդիներին հանդիպելու։ Շնորհակալ ենք, որ Դուք արագ արձագանքեցիք մեր խնդրանքին, և մենք օրերս հնարավորություն ունեցանք տեսակցելու մեր որդիներին։ Շնորհակալ ենք զինվորական կոմիսարիատի, մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար։

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել լրագրողական համայնքը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպե՞ս է դիմագրավելու նոր մարտահրավերներին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովում, որը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին Երեւանում, աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչները քննարկեցին հենց այս հարցերը:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՋՈՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Փոխգնդապետ Ջոն Պապյանը իրեն շիտակ մարդ է համարում, մարդ, որը չի ճկվում ժամանակների քամուց, չի ծալվում, չի կոտրվում… Խոսում է երիտասարդական ավյունով, բարձրաձայն, վստահ։ Ծառայակից ընկերները, սակայն, նրան ամենից շատ գնահատում են գործին անմնացորդ նվիրված լինելու, ընդհանուր շահը սեփականից բարձր դասելու համար։

ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

Սա հայկական բանակի I համաբանակային զորավարժությունն էր, որը հնարավորություն տվեց ստուգելու կցագրված պահեստազորայինների զորահավաքային պատրաստականությունը։ Վերջիններս հնարավորություն ունեցան շփվելու զենքի հետ, վերհիշելու իրենց մասնագիտական գիտելիքները… Այս զորավարժություններն ունեին նաև բարոյահոգեբանական ենթատեքստ. այն մեկ անգամ ևս հիշեցրին ժողովրդին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և հայրենիքի պաշտպանության պարտքի մասին։