Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1972թ. սեպտեմբերի 25-ին ծնվեց Հովհաննիսյանների ընտանիքի երկրորդ որդին` Արտակը: «Արեւային տղա»` այսպես էին նրան դիմում հարազատները, մտերիմներն ու ընկերները: Լրացավ Արտակ Հովհաննիսյանի 40-ամյակը: Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որը 1989 թ. ավարտել է ազատամարտիկը, հիշատակի հարգման միջոցառում էր կազմակերպվել, հավաքվել էին ազատամարտիկի հարազատները, ընկերները, ծանոթները:

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ

Իրադարձություններ են լինում ժողովուրդների կյանքում, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը: Այսպիսի մեծ ու կարևոր իրադարձություն էր 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:
Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ:

ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ՈՒ ՎԵՀ

Աշնան առավոտի հետ բացում ես աչքերդ, և հոգումդ ծնվում է մի չգրված, չերգված, թվում է՝ երբևէ չասված մի խոսք։ Բացվող օրվա կապույտը հեռու սարերում խառնվել է աղբյուրների ջրերին, և ակունքներից կապույտ է հորդում, երկնքից կապույտ է թափվում, և կապույտ է լցվում Հայաստան աշխարհի վրա՝ քարին ու ծաղկին, սարին ու դաշտերին։ Քարը խաչքար է դառնում՝ ասեղնագործ, լուսե պատկերներով և կախվում քարափներից, Հայաստան աշխարհի երկնակամարից…

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԸ. ԳԵՆԵՐԱԼ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ

«Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»,-գեներալ Մովսես Սիլիկյանը հաճախ էր կրկնում սպայական այս վաղեմի ասացվածքը, որը դարձավ նրա կյանքի անբեկանելի ուղենիշը: Հավատարիմ մնալով այս խոսքին` նա երբեք չարատավորեց հայոց բանակի սպայի անբասիր պատիվը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի ունեցավ «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

«Ազատությունը և անկախությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, գործնականորեն կենսական ու անհրաժեշտ են Մարդու, Հայ մարդու, հանրության ու ազգի համար»: Այս խոսքերը պատկանում են հայ ազատագրական շարժման ռահվիրաներից Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:

ԲԱԶՄԱՏՈՒՍԻ ԴՊՐՈՑԸ

Հակարի գետի ձախափնյա սարահարթի վրա է Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը: Մինչև տարածքի հայաթափումը՝ գյուղի մոտակայքում եկեղեցի է եղել. սակայն քոչվորներն ավերել են այն. շինության ավերակը պահպանվել է գյուղից դեպի արևելք՝ անտառի մեջ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին գյուղն անվանափոխվել էր Ախունդով: Գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 20 կմ հյուսիս. մտնում է Գանձայի գյուղական համայնքի կազմի մեջ: Չնայած գյուղը գոյություն ունի շրջանի ստեղծման առաջին օրերից՝ սկզբում առանձին համայնքի կարգավիճակով, սակայն ինչ-ինչ պատճառներով մնաց փոքր ու աննշան:

ՎԱՀԱՆԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հարգելի՛ «Հայ զինվոր»
Օգոստոսի 30-ին բազմամարդ էր Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը, որտեղ ամփոփված են վահանցի 15 և 1 արծվաշենցի քաջազուն տղաներ։ Նշվում էր Վահանի սահմանահատվածի պաշտպանության ժամանակ զոհված բոլոր քաջորդիների հիշատակի 20-րդ տարելիցը և «Ուղեկալի» ետ գրավման 20-րդ տարին։