Բանակ և հասարակություն
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ Մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացավ Պատանի երկրապահների երդման արարողությունը, որին ներկա էին ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ, պետական ու զինվորական այրեր, զոհված հերոսների ծնողները, հարազատները, ՀՀ ԵԿՄ մարզերի ներկայացուցիչ երկրապահներ, հոգևորականներ․․․
Փետրվարի 15-ին «Եռաբլուրում» կայացավ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորման 32-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում, որը նաև Արցախյան առաջին և 44-օրա պատերազմի ժամանակ գնդի զոհված և անհետ կորած մարտիկների ոգեկոչման արարողություն էր։
Երևանի Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի «Կիլիկիա» մարզադահլիճում փետրվարի 6-ին տոնական տրամադրություն էր՝ սպիտակ համազգեստով են մոտ 100 երեխա՝ 6-16 տարեկան՝ տղաներ ու աղջիկներ, որ եկել են իրենց խոնարհումը բերելու և շնորհակալությունը հայտնելու «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մնացականյանին, որը փետրվարի 6-ին պետք է դառնար 34 տարեկան, սակայն իր սաների մրցմանը հետևում և հպարտանում էր Երկնքից։
Վրեժ Վարդանյանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող է: Մասնագետներն ասում են, որ նա օժտված նկարիչ է ու կարող է մեծ հաջողություններ ունենալ: Վրեժը պարտադիր զինվորական ծառայություն է անցել Մարտակերտում:
Ժասմինա Հովսեփյանը 11 տարեկան է: Չորս տարեկանից Նոր Նորքի մշակույթի կենտրոնում հաճախել է նկարչության դասերի, այժմ էլ սովորում է նույն կենտրոնի ակադեմիական դասարանում։