Բանակ և հասարակություն
Մայիսի 24-ին ղարաբաղյան պատերազմին մասնակցած 14 եզդիներ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվեցին հայոց բանակի 20-ամյակի հուշամեդալներով։ Պարգեւատրվածներից Գյուլնարա Կոկլյանը մասնակցել է պատերազմին, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Նա Ռազմիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող` Ապարանի ջոկատի կազմում մասնակցեց 1992-94թթ. ամենաթեժ կռիվներին` նվիրվածությամբ գործելով որպես բուժքույր Քարվաճառում, Գորիսում, Աղդամում, Ոսկեպարում: 1994-2011 թթ. հաստատվեց Քարվաճառում եւ ծառայեց զորամասերից մեկում, այժմ թոշակի է անցել:
Գարնանային խաղաղ ու պայծառ օր էր բացվել գյուղի վրա։ Դպրոցը մեղվի փեթակի պես ինքն իր մեջ լուռ բզզում էր։ Բաց պատուհաններից լսվում էր ուսուցիչների և դաս պատասխանող աշակերտների ձայնը։ Հեռվից գալիս էր դաշտերում աշխատող տրակտորի թույլ հռնդյունը… Եվ հանկարծ դպրոցի բարձրախոսով լսվում է զինղեկ Մուշեղ Մնացականյանի ձայնը. «Ուշադրություն, ուշադրություն, օդային տագնապ, օդային տագնապ»։ Բոլորս՝ ուսուցիչներ, աշակերտներ, թողնում ենք դաս ու դասագիրք ու դուրս վազում դասարաններից։ «Ի՞նչ է կատարվել, մի՞թե ռմբակոծում են մեզ»,- տագնապած հարցնում ենք միմյանց՝ երեխաներին դպրոցից դուրս՝ բակ ուղեկցելով… «Խնդրում եմ խուճապի չմատնվել, առանց հրմշտոցի բակ դուրս գալ»,- բարձրաձայնով հուշում է կապիտան Մնացականյանը։
Մայիսի 16-ին կայացավ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի 10-րդ կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեց 2010թ. մինչև 2012թ. մայիս կատարված աշխատանքների հաշվետվությունը: Մինչեւ օրակարգով նախատեսված զեկույցներին անդրադառնալը, ընթերցվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր.
«Աստղաձոր գյուղը, որտեղ ես ծնվել եմ, գտնվում է Սևանա լճի հարավային ափին: Հիմնադրվել է 1830 թվականին` Ալաշկերտից և Վանից գաղթած հայերի կողմից: Գյուղի անցյալի մասին պատմում են հայտնաբերված երկաթի դարի դամբարանները, գյուղում պահպանված 15-րդ դարի կիսավեր սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, 13-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցին, խաչքարեր, կիկլոպյան ամրոցի ավերակներ: Այս ամենի պատճառով գյուղը միշտ առեղծվածային է թվացել, բայց այն շատ սիրելի է ինձ համար: Իմ համագյուղացիները, չնայած կլիմայական ոչ բարենպաստ պայմաններին (գյուղի կլիման խիստ ցրտաշունչ է, ձմեռը` երկարատև, իսկ ամառը չորային է և սակավ տեղումներով), հողագործությամբ են զբաղվում: Մեզ մոտ հողի հանդեպ հարգանք կա, սեր, ասում են` հողը դաստիարակում է»,-պատմում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սան Հակոբ Հակոբյանն ու անկեղծանում, որ երբեք չի մտածել քաղաքում ապրելու մասին, համոզված էր` կմեծանա, դաշտ կբարձրանա, կօգնի ծնողներին:
Մայիսի 17-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվեց գրական ցերեկույթ, որի ընթացքում Շուշիի ազատագրմանը մասնակցած գրողները պատմեցին պատերազմի իրենց հուշերը: Միջոցառմանը ներկա էր նաև գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը:
Մայիսյան Եռատոնն այս անգամ յուրօրինակ ձևով նշեց Երևանի N 77 դպրոցը։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ դպրոցի մի խումբ աշակերտներ, ուսուցիչներ, ազատամարտիկներ, «Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության հետ նվերներով (գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ) ուղևորվեցին Արցախ աշխարհ։ Երկար ճանապարհը աներևակայելիորեն կարճվեց աշակերտների երգով, պարով, հումորով, ազատամարտիկներ՝ Սամվել Փափազյանի, Գայանե Փափազյանի, Արմեն Մինասյանի, Հրաչիկ Բաբաջանյանի` Արցախյան պատերազմի մասին հետաքրքիր պատմություններով։