Բանակ և հասարակություն
Կանանց տոնի պատմությունը սկիզբ է առել դեռ Հին Հռոմում։ Այդ օրը ամուսնացած կանայք իրենց ամուսիններից տարբեր նվերներ են ստացել։ Նույնիսկ ստրկուհիներն էին նվերներ ստանում։ Բացի դրանից, տանտիրուհին այդ օրը ստրկուհիներին հանգստանալու իրավունք էր տալիս։ Իրենց լավագույն հագուստներով, գլուխներին դրված ծաղկեպսակներով հռոմեացի կանայք այցելում էին Վեստայի (ընտանեկան օջախի պահապան աստվածուհու) տաճարը։
Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ կարգի, ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»: Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ խոսել և ասել.
Տղե՛րք, բարո՛վ տեսանք:
Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ
Ողջունում եմ ԵԿՄ 9-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը, մաղթում բեղմնավոր աշխատանք:
Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, և այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը:
Փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: Մինչև համագումարի աշխատանքներն սկսվելը բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի և բոլոր զոհված ընկերների հիշատակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` լեգենդար հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ Համազասպ Գուրգենի Խաչատրյանին հասցեագրված շնորհավորական նամակում կարդում ենք.
-Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքը գերմանաֆաշիստական զորքերից մեր երկրի ազատագրման 60-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Հունիսի 3-ը Բելառուսի համար ոչ միայն անկախության, այլեւ ազգային հպարտության եւ Մեծ հայրենականի վետերանների մեծարման ու անմար փառքի օրն է։
Յուրաքանչյուր մարդու հետաքրքիր է կարդալ դիմացինի մտքերը, առավել ևս, եթե ձեր դիմաց կանգնած է հրապուրիչ մի գեղեցկուհի։ Ինչպե՞ս հասկանալ` հետաքրքրո՞ւմ եք դուք նրան, թե՞ ոչ։ Իսկ տղամարդկանց դա հետաքրքրում է հատկապես. չէ՞ որ նրանք իրենց ուժերը, միջոցներն ու ժամանակը չեն ծախսում նրա համար, որ վերջում ընկերներ մնալու մասին առաջարկություն լսեն։ Կան բազմաթիվ նշաններ, որոնք ձեզ կօգնեն այդ հարցում։ Իհարկե, ասել, որ դրանք բոլորի համար նույնն են, ճիշտ չէ։ Ցանկացած կին առանձնահատուկ է և միգուցե նույնիսկ ինքն իր համար դեռ չի որոշել` դուր եք գալիս դուք նրան, թե ոչ։