Բանակ և հասարակություն
Ազգային բանակի 20-ամյա հոբելյանը, իրոք, վերածվեց համաժողովրդական տոնախմբության, եւ հանդիսություններից անմասն չմնացին նույնիսկ դպրոցներն ու նախակրթարանները։
Հերթական միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացանք Երեւանի թիվ 82 դպրոցի դասվար Ռուզաննա Հարությունյանից։
…Դահլիճի գույնզգույն զարդարանքն արդեն տոնական տրամադրություն էր հաղորդում։ Իրենց երկրային կյանքը փառքով պսակած ազգային հերոսների մեծադիր լուսանկարների մոտ մոմեր էին վառվում՝ իբրեւ խնկարկում հերոսացման ու հայրենասիրության, իբրեւ հավերժ հիշատակի ու խոնարհումի խորհրդանիշ։ Իսկ երբ դահլիճի առաջին շարքերում իրենց պատվավոր տեղը զբաղեցրին զինվորական համազգեստով բարձրաստիճան սպաներն ու Արցախյան կռվի կամավորականները, օրվա խորհուրդը կատարյալ դարձավ…
Բանակը մեր երկրի համար եկեղեցու նման կարեւոր մի բան է: Ես մաղթում եմ, որ բանակային առօրյայում տիրեն սերն ու անկեղծությունը, եւ այն զինվորի համար հարազատ տան պես լինի: Ես պատերազմ տեսել եմ ու չեմ ուզում, որ այն կրկնվի: Միշտ ասում եմ, որ խաղաղությունն իմ երեխաներից շատ եմ սիրում, որովհետեւ, խաղաղությունը սիրելով, ես սիրում եմ բոլոր երեխաներին: Մեր երեխաներին դաստիարակենք միայն սեփական օրինակով, այլ ոչ թե երկար ճառերով, որպեսզի նրանք արժանի լինեն հարգանքի, հասկանան իրենց ծառայության կարեւորությունը, որպեսզի թերություններն ու դեպքերը վերանան:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ: Հանդիսավոր միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ վետերանների միության նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա հակիրճ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը եւ այդ գործընթացում վետերանների ունեցած դերակատարումը:
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, հանդիպեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը բանակի կազմավորմանը նվիրված տոնակատարությունների նախօրյակին` այն դիտարկելով իբրև բանակին և նրա ղեկավարությանը ավելի լավ ծանոթանալու, զինված ուժերի գործառույթների, խնդիրների և նպատակների մասին առավել սպառիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հանրապետության տարբեր լրատվամիջոցների լրագրողներին հրավիրել էին մամուլի ասուլիսի՝ ներկայացնելու 2011 թվականի ընթացքում զինվորական դատախազության եւ ՊՆ քննչական ծառայության կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ պատասխանելու լրագրողների հարցերին։
«Հայոց բանակը 20 տարեկան է». այս խորագրի ներքո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 24-ին մեկնարկեց տոնական միջոցառումների շարք: Ներկա էին ինստիտուտի ղեկավար կազմը, ԵՊՀ ուսանողներ, ինստիտուտի հետ համագործակցող դպրոցների ուսուցչական եւ աշակերտական կազմը: Միջոցառման առաջին՝ պաշտոնական մասում կուրսանտներն ու ուսանողները ներկայացրին հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման ընթացքը, նշելով, որ այսօր այն արդարացիորեն ընկալվում է որպես հաղթական ու ազատարար բանակ, նրան վստահում է մեր ժողովուդը, նրա հետ հաշվի են նստում օտարները, որ հայոց բանակը սոսկ զինված մարդկանց հավաքատեղի չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված նվիրյալների, իսկ հայրենիքի պաշտպանության գաղափարը այսօր դաջված է ամեն հայ զինվորի սրտում:
Նվիրվում է Արցախյան ազատամարտի մասնակից բոլոր բժիշկներին Շահումյանը կրակների մեջ էր… Այդ մասին գիտեին բոլորը։ Մեկ-երկու ժամ հոսանք ունենալու դեպքում հեռուստացույցի էկրանին լրատվություն էին փնտրում բոլորը… Բոլորի ուղեղն ասես շիկացած թավայի մեջ լիներ… Մեկի որդին էր առաջավոր գծում, մյուսի՝ բարեկամը, հարազատը, հարեւանը… Այնտեղ էին բոլոր նրանք, որոնց համար թանկ էր համազգային գաղափարը։ Այնտեղ հողը եռում […]