Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ` ՄԵԾ ՔԻՐՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Օրերս ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժինը նախաձեռնեց երկօրյա ուխտագնացություն դեպի Մեծ Քիրսի գագաթ (2742մ): ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձին նվիրված արշավը ուներ նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհուրդը, քանի որ արշավին մասնակցում էին ոչ միայն Արցախի տարբեր շրջանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլեւ Վրաստանից, Հայաստանից եւ պաշտպանության բանակի զինծառայողներից կազմված խմբեր: Արշավին մասնակցում էր նաեւ կանանց ջոկատը` բաղկացած նախկին ազատամարտիկ-վետերաններից:

ԱՄՓՈՓՎԵՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երեւանի թիվ 43 ավագ դպրոցում նոր ուսումնական տարին սկսել են Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված միջոցառումներով: Կազմակերպվել են բաց դասեր Եռաբլուրում, Զվարթնոցի տաճարում, Զորավար Անդրանիկի թանգարանում, երկրորդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվել է սպորտլանդիա, գիտական կոնֆերանս եւ ինտելեկտուալ խաղ` նվիրված հայոց պատմությանը: Իսկ սեպտեմբերի 27-ին դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ ամփոփվեց արվածը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Հ.Նաղդալյանը, բարձրաստիճան զինվորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, թաղապետարանի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ:

Զրույց պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի Երրորդ Հանրապետության 20-ամյակը։ Ի՞նչ է անկախությունը մեր ժողովրդի համար: -Անկախացումը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում ամենանշանակալի եւ բախտորոշ իրադարձությունն է։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա անկախ ու ինքնիշխան գոյությունից հետո, երբ ընկավ Կիլիկիայի թագավորությունը, երբեք չհամակերպվեց օտարի լծին եւ սերնդեսերունդ պայքարեց անկախ պետականություն […]

ԱՌԱՋԻՆ «ԳԻՏԱՀՐԱՁԳԱՅԻՆ» ԴԱՍԱԿԸ

Վերջերս գիտության 16 թեկնածուներ 5 օրով կամավոր զինվորական ծառայության անցան ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Նախաձեռնությունը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի ղեկավար Խաչիկ Գեւորգյանինն էր: «Փետրվար ամսին Արցախում էի, գնացի Քարվաճառ,- ասում է նա:- Անընդհատ մտածում էի` եթե պատերազմ սկսվի, ես էլ գիտության թեկնածու եմ, երբեք զենք չեմ բռնել, ի՞նչ եմ անելու: Որոշեցի, որ պետք է տարրական զինվորական գիտելիքներ ձեռք բերեմ: Նույնն էլ` գիտության թեկնածու ընկերներս»:

«ԱՅՈ՛», ՈՐ ԿՀԻՇՎԻ ԵՎ ԿՓԱՌԱԲԱՆՎԻ ԴԱՐԵՐՈՒՄ

Հայոց բազմահազարամյա պատմության մեջ Հայկ Նահապետի հաղթական զարկն է բռնակալ Բելին, Տիգրան Մեծի պղնձակուռ զենք ու զրահի խրոխտ մետաղաձայնը թշնամու սրի հետ խաչվելիս, Վարդանանց սուրբ նահատակությունը վասն հայրենյաց եւ հավատի, Մեսրոպյան գրի ոգեղեն շողարձակումը մագաղաթին, Նարեկացու խռովյալ հոգու աղաղակն ի խորոց սրտի առ Աստված…
Եվ Դեր Զորն է այդ պատմության ողբերգական էջին, Եփրատի ջրերն են՝ հայոց անմեղ արյունից կարմրած, գաղթի հոգնաբեկ քարավանները եւ հերոսական էջին՝ զինավառ ռանչպարների մարտական կանչը լեռներում, զեյթունցիների թշնամասաստ ընդվզումը, Սարդարապատի գոյակռիվը, Մայիսի 28-ը…

ԲԱՆԱԿԻՆ ՆԱՅԵՆՔ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԶԱՎԱԿԻՆ

Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ -Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվոր» թերթը թեպետ ուշացումով, սրտանց շնորհավորում է Ձեր ծննդյան 55-ամյա տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուժ ու կորով: Ձեր ծննդյան օրը բոլորը խմել են Ձեր կենացը, հետաքրքիր է իմանալ, Դուք ի՞նչ կենաց եք խմել: -Մաղթանքների համար շնորհակալ եմ: Ես բաժակ եմ բարձրացրել մարտնչած եւ հաղթած հայ […]

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Մեզանից դարեր առաջ ապրած հույն մի փիլիսոփա ասել է. «Անկախությունը, ազատությունը թռչնային բնազդով ապրում են մարդու մեջ, թևավորում նրան»։
Վաստակաշատ մանկավարժ հորիցս լսած այս խոսքերը ես մեր քաղաքական գործիչներից մեկին հիշեցրի 88-ի փետրվարյան հուժկու հանրահավաքներից մեկից հետո, երբ նա, երիցս համոզված ու լրջորեն պնդում էր, թե հայոց մեջ անկախության գաղափարի հեղինակն ինքն է։ Ես հետո հասկացա, որ այդ մարդը այնքան էլ չէր սխալվում. մի բան, որին շատ ես նվիրված ու ամբողջ հոգով ցանկանում ես, ժամանակի ընթացքում դառնում է քոնը, սեփականը, թվում է քո կողմից հնարվածը։ Իսկ ազատատենչ այդ ընկերը տասնյակ տարիներ էր անցկացրել Խորհրդային բանտերում ազատություն, անկախություն տենչալու և դրանց հասնելու համար ընդհատակյա պայքար մղելիս։ Այո՛, ազատությունն ու անկախությունը հեշտ չեն ձեռք բերվում՝ մանավանդ տարբեր մշակույթ, պատմություն ունեցող ժողովուրդներ միավորող կայսրություններում, որոնցից հզորագույնը 20-րդ դարում Խորհրդային Միությունն էր։