Բանակ և հասարակություն
Այս տարի առաջին անգամ դպրոցական օլիմպիադաների ծրագրում ներառվել էր նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 26-ին պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի թիմերը, որոնք հիմնականում բաղկացած էին 7-ական հոգուց, ընդամենը` 70 աշակերտ: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 23-ից 26-ը:
Մենք փոքր երկիր ենք, եւ բնական է, որ որոշ հարցերում խոշոր տերությունները կարող են իրենց սեփական խաղը խաղալ` առանց մեր պահանջները հաշվի առնելու: Սակայն պատմական կոնկրետ օրինակները համադրելով` համոզվում ես, որ, այնուամենայնիվ, սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն կա` իրադարձությունների հորձանուտում ճիշտ կողմնորոշվելու, քաղաքական կամքի եւ մարտունակ զինված ուժերի առկայության դեպքում:
Միշտ չէ, որ աշխատասիրությունը, տաղանդն ու բարձր ճաշակը օգտակար են եղել մեզ՝ հայերիս համար։ Այս բարձր հատկանիշների պատճառով հաճախ ենք ենթակա եղել օտարների նախանձին, չարությանը եւ ատելությանը։ Իսկ երբ միջնադարյան հզոր Պարսկաստանի տիրակալ Շահ Աբասը 1603թ. եկավ նվաճելու պետականությունից զրկված Հայաստանը, պարզամիտ հայ ժողովուրդը նրան նվիրեց ոսկեղեն, արծաթեղեն, գորգեր… Հիացած հայ վարպետների տաղանդով` Շահ Աբասը որոշեց դատարկել Հայաստանը, ժողովրդին տանել Պարսկաստան եւ հայերի միջոցով զարգացնել իր երկրի արհեստագործությունը, առեւտուրը, մշակույթը։
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Եվ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ռազմահայրենասիրական եւ մշակութային բովանդակությամբ ավելի քան 160 միջոցառում Երեւանում եւ հանրապետության տարբեր համայնքներում` ձգտելով «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը հասցնել յուրաքանչյուր հայ ընտանիք: «Հայոց արծիվներ»-ը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ քսան խոշոր միջոցառումների շարք է սկսել, որոնք անցկացվելու են ազգային բանակի տարբեր զորամասերում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են նախարարության զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հարյուրավոր երեխաներ:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է տոնական համերգ, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:
Անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել է հայության բազմաթիվ սերունդների միտքն ու երեւակայությունը, ջերմացրել հոգին։ Աշխարհասփյուռ հայության զավակների շուրթերին «Ազատ, անկախ Հայաստան» բառակապակցությունը հնչել է որպես կախարդական խոսք, սրբազան երդում, աստվածաշնչյան պատգամ։ Հայության բազմաթիվ սերունդներ օտարության մեջ ապրել, դիմացել, պայքարել են այդ նվիրական երազանքով։ Նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը իր երազանքին միս ու արյուն է տվել՝ երկնելով հայոց առաջին սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։
Մայիսի 18-ը տոնական էր Ստեփանավանում։ Միջոցառումը կազմակերպվել էր մի քանի տասնյակ զինակոչիկների պատվին, որոնք մեկնում էին զինվորական ծառայության` փոխարինելու հայրենիքի հանդեպ պարտքը կատարած ավագ ընկերներին։
Զինկոմիսարիատ զինակոչիկների հոսքն սկսվեց վաղ առավոտյան։ Այստեղ նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաները, բուժհանձնաժողովը, եւ, իհարկե, զինվորական կոմիսար փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը։ Ում գործերը կարգին էին, զինկոմը պատվիրում էր ուղիղ կեսօրին լինել քաղաքի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի մոտ։