Բանակ և հասարակություն
…2009թ. հունիսին Մխիթար Հերացու անվան ՀՊԲՀ-ի առաջին կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո տղաս՝ Արծրունի Նազարյանը, զորակոչվեց ժամկետային զինվորական ծառայության։ Զորամասում, ուր ծառայում է նա, եղել եմ մի քանի անգամ։ Հսկիչ-անցագրային կետում՝ տեսակցությունների համար կահավորված սենյակում, ինչպես որ կարգն է՝ հանդիպել, զրուցել եմ Արծրունիի հետ ու վերադարձել տուն։ Առաջին այցելությանս ժամանակ ՀԱԿ-ում գտնվելով, նախկին զինվորականի բծախնդրությամբ հետեւելով անցուդարձին, վերակարգի պահվածքին, նիստ ու կացին՝ հասկացա, որ որդիս գտնվում է հենց այն զորամասում, ինչպիսին երազում են զինակոչային տարիքի բոլոր տղաների ծնողները։
Արցախի Մարտունու շրջանի հինավուրց գյուղերից է ծննդավայրս՝ Խերխանը, Ծծքար լեռան փեշերին ծվարած։ Չորս կողմը լեռներ են, կուսական անտառներ։ Ծծքար լեռան կատարից նայելիս սքանչելի տեսարաններ են բացվում։ Լեռան անվան հետ կապված լեգենդներ են հյուսվել, որ շուրթից շուրթ են անցնում։ Դաժան կին է եղել սկեսուրը։ Հեզ ու խոնարհ հարսն այլեւս չի կարողացել դիմանալ նրա հալածանքին: Մի օր էլ առավոտ կանուխ դուրս է եկել տնից, բռնել դեպի լեռը տանող արահետը։ Երբ հասել է կատարը լեռան, մի վերջին անգամ նայել է գյուղին, հետո ծունկի իջել, աղոթել Աստծուն, որ իրեն ազատի տառապանքներից. «Քար դարձրու մարմինս, Տեր իմ, միայն ստինքներս թող, որ մանկիկս չզրկվի կենարար աղբյուրից»։
Մայիսի 20-ին մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինկոմիսարիատից թոռանը՝ Վաղարշակ Ներսիսյանին, զինվորական ծառայության ճանապարհեց ճանաչված ազատամարտիկ Հրաչիկ Աբրահամյանը, որին մարտական ընկերները երբեմն «Գերի Հրաչ» են անվանում, երբեմն էլ՝ «Մաուգլի»։
Հրաչիկը ծնվել է 1952թ. Բաքվում։ Շատ փոքր էր, երբ մայրը մահացավ, իսկ հայրը մեկնեց չգիտես ուր եւ այլեւս չվերադարձավ։ Նա եղբոր՝ Սլավիկի հետ մեծացավ Շուշիի մանկատանը, իսկ 1971թ. զորակոչվեց բանակ։
Հայոց բանակի հաղթանակների ամիսն է մայիսը, եւ այդ հաղթանակների ամենափայլուն էջերը մեր նորագույն պատմության շրջանում կերտվել են ղարաբաղյան պատերազմում: Հենց այս հաղթանակներով էր ոգեշնչված «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպության հերթական այցն Արցախ: Այցելության սկզբնակետը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (Լաչին) Ներքին Սուս գյուղի դպրոցն էր, որը 2002 թվականից ի վեր կրում է ազատամարտիկ Սերոբ Հանեյանի անունը:
ՏՈՆ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ Գնդապետ Կարեն Խաչատրյանի համար աշխատանքային օրն սկսվեց սովորականից ավելի շուտ։ Տարիների փորձից ելնելով՝ համոզվել է, որ կան անհամբեր ծնողներ, որոնք մութուլուսին, այսինքն՝ ծանուցագրում նշված ժամից էլ շատ շուտ են տղաներին արթնացնում ու շտապում զինկոմիսարիատ… Ժամը 9-ին բուժհանձնաժողովն սկսեց ընդունել զինակոչիկներին։ Վերջին մանրակրկիտ ստուգումը մեկնումից առաջ։ Յուրաքանչյուր կասկածի դեպքում զինկոմ գնդապետ Կ. Խաչատրյանը […]
Հաղթանակի օրվան ընդառաջ` Հայաստանի Ազգային գրադարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված գուսան Հայկազունի ծննդյան 60-ամյակին: Ընտրությունը պատահական չէր, քանզի գուսանի երգերը սահմանին կանգնած զինվորին հոգեպես շատ են օգնել: «Գետաշեն», «Հայե՛ր, միացե՛ք», «Արի՛, Զորավար», «Պարի՛ր, արցախցի՛», «Պիտի գնանք վաղ, թե ուշ», այս եւ գուսանի հայրենասիրական բազմաթիվ այլ երգեր ոգեւորել, թեւ են տվել հայ զինվորին Արցախյան ազատամարտում:
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում 180 զոհվածների եւ արցախյան մարտերում ընկածների հուշարձանների մոտ էին հավաքվել Արարատի մարզի Այնթապ գյուղի հասարակությունը, գյուղ, որ ունի տասը հազարից ավելի բնակչություն։ Հայոց հիմնի հնչյունների տակ բեմ են բարձրանում Հայրենականի շքանշանակիր ու մեդալակիր հերոսները՝ Սերյոժա Դավթյանը, Գրիգոր Ավետիսյանը, Սերյոժա Դանիելյանը, Հայկ Աֆրիկյանը, Զոհրաբ Մարտիրոսյանը։ Խոսք է տրվում գյուղաբնիկ, բազում մարտերով անցած գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանին. «Կարոտը մեծ է, հաղթանակը մեծ, զույգ հուշարձան կոթողները մեր զոհվածների հավերժի փառքն են, մեր թանկագին սրբությունները։