Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԵՐ ՏՆԿԻՆԵՐԸ

-«Հավսա՛ր»,- հրամայում եմ բարձրաձայն։ Ձայնս անակնկալ բարձր է հնչում առավոտվա լռության մեջ եւ հնչեղ արձագանքվում է դպրոցի չորս պատերի ներսում։ Անհարմար եմ զգում՝ մյուս դասերը խանգարելու համար, բայց դե, զինվորական հրամանը չես կարող շշուկով տալ։ Ճարահատ նույն խրոխտ, հրամանատարական ձայնով գոռում եմ. «Զգա՛ստ»։ Եվ իմ սաները՝ բարձրդասարանցիներ՝ տղա-աղջիկ, գլուխները վեր են ցցում, կուրծքներն առաջ են մղում ու քարանում դպրոցի ընդարձակ շարահրապարակում։

ՀՈՂԸ ՊԻՏԻ ՆՎԱՃԵՍ… ՍԻՐՈՎ

Արդեն տասներեք տարի է, ինչ իմ ընտանիքը բնակվում է Քաշաթաղում։ Երբ իմացա, որ Քաշաթաղի գյուղերին ուսուցիչներ են պետք, առանց երկար-բարակ մտածելու որոշում կայացրի։ Շատերը զարմանում էին, թե ինչպես եմ թողնում մայրաքաղաքային կենցաղն ու գնում բնակվելու նորակառույց գյուղում, որտեղ տարրական հարմարություններ չկան։ Շատերը պնդում էին, որ ես երբեք գյուղում չեմ ապրել, չեմ պատկերացնում, թե ինչ դժվարություններ են ինձ սպասում, ու որոշ ժամանակ հետո ստիպված վերադառնալու եմ Երեւան… Ես հիմա կարող եմ ասել, որ գիտակցաբար ինձ զրկել եմ մայրաքաղաքում ապրելու հարմարավետությունից ու գնացել եմ գյուղ, որ կրթեմ աշակերտներին, որ դպրոցը գործի, ու մարդիկ չլքեն իրենց ծննդավայրը, որ սահմանամերձ շենը ապրի, որ մի ընտանիք էլ ավելանա… Ես կարող եմ իմ արածը որպես սխրանք ներկայացնել, բայց… այդ դեպքում անկեղծ չեմ լինի։

Մեր տանը մի հին, դեղնած, Հայրենական մեծ պատերազմից առաջ էլ արված լուսանկար կա։ Մայրս ամեն անգամ ձեռքով շոյում է լուսանկարում պատկերված երեք տղամարդկանց դեմքերն ու հանդարտ լաց է լինում։ Լուսանկարում երեւացող մարդկանցից մեկը մայրական պապս է, մյուս երկուսը՝ նրա երկու եղբայրները։ Ճակատագրի չար կամքով եղբայրներից միայն մեկը, ամենափոքրը՝ պապս է պատերազմից ողջ տուն վերադարձել, մյուս երկուսը զոհվել են։

ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՔՈՆԸ ԼԻՆԻ

Մեր բանակը 18 տարեկան է՝ քո հասակակիցը։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։ Քեզ համար սեփական անկախ երկրի ազգային բանակի իրողությունը այնքան սովորական է, այնքան բնական ու օրինաչափ, որքան երկրիդ եռագույն դրոշը, պետական օրհներգը, զինանշանը..

ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրում հայկազունների երդման արարողությունն էր։ Վարժարան նշված ժամանակից շուտ հասա։ Քաղաքի ծխից ու փոշուց կտրվելով՝ որոշեցի շրջել տարածքում՝ վայելելով Քանաքեռավանի մաքուր օդը։ Ամենուր հոգատար եւ խնամող ձեռքի ներկայությունն զգացի։ Պատերին հայրենասիրական ոգով արված պաստառներ են՝ պատգամներ, որոնցից հատկապես մեկը շատ տպավորվեց. «Թշնամիները նման են շների. որքան վախեցար, այնքան կհարձակվեն»։

Որքան էլ զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, որքան էլ մարդիկ բջջային հեռախոսներով եւ համացանցով իրար հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, նամակը եղել է եւ կմնա մարդկային շփման ամենաջերմ ու ամենամտերմիկ ձեւը, որովհետեւ նամակի միջոցով փոխանցում ենք մեր խոհերն ու ապրումները, հույզերն ու զգացումները։

«ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԲԱԶՄԱՊԱՏԿԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸ»

Այս կյանքում ես երկու կարեւոր բան եմ արել՝ մեծացրել եմ որդուս եւ նկարել եմ։
Ես նկարչուհի եմ, ապրում եմ գույների աշխարհում, որն ինձ համար ավելի իրական է ու հասկանալի, քան ինձ շրջապատող իրականությունը, բարքերը, մարդկային փոխհարաբերությունները։ Ես մտածում եմ, որ մարդը վերցնում է վրձինը՝ անկատար աշխարհը փոխելու տենչով, նա հորինում է մի ուրիշ աշխարհ, հուշում է մի ուրիշ աշխարհի կարոտ։