Բանակ և հասարակություն

Արցախյան վերջին պատերազմը ամբողջ ազգին ոտքի հանեց։ Մեծ նվիրումով էր գործում թիկունքը, հատկապես՝ բժիշկները։ Նրանց շարքերում էին նաև Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (տնօրեն՝ Տիգրան Վահրամյան) աշխատակիցները:

Վերջերս կայացավ ՀՀ քունգ-ֆուի 8-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին Արցախից ու ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից 7 ֆեդերացիաների ու ակումբների 130 մարզիկներ:

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցում օրերս Հայրենիքի պաշտպանության համար զոհված անցյալի և ներկայի հերոսների հիշատակը հավերժացնող միջոցառում էր կազմակերպվել, որ ոգեկոչման ու խոնարհումի մի յուրօրինակ տուրք էր հին ու նոր մեր Հերոսներին:

«Կյանքդ՝ կյանքիս համար, կյանքս՝ կյանքիդ գնով». այս խորագիրն էր կրում Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսների հիշատակին:

ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 5-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում: