Բանակ և հասարակություն
Մարտի 30-ին ՀՀ վետերանների միավորման խորհրդի նիստում ամփոփվեցին տարածքային, քաղաքային վետերանական կազմակերպությունների 2020 թ. կատարած աշխատանքները:
Ես զինվոր եմ, ծառայությունս սկսել եմ Քարվաճառում, անցել եմ 44-օրյա պատերազմի արհավիրքով, իմ կորուստները բազում են, բայց ուզում եմ խոսել դրանցից մեկի՝ իմ մանկության ընկերոջ՝ Լևոն Հովհաննիսյանի մասին:
Մինչեւ հինգ օր առաջ, նախքան կոշկակարի գործը սովորելը, սովորում էինք զինվորի գործը, ակադեմիկոսի քղամիդը ուսելուց շատ առաջ հագնում էինք զինվորի շինելը, նախագահական երդում տալուց շատ ու շատ առաջ զինվորական երդում էինք տալիս։
Երևանի պետական բժշկական համալսարան մտնելիս Ռոման Օհանյանի առաջին կանգառը պարտադիր համալսարանական և պատերազմում զոհված իր գործընկերներին նվիրված ցուցանակի առջև է. ողջունում է, մեկ րոպե լռությամբ հարգում նրանց անմար հիշատակը։
Նարինեն ու Սերգեյն արդեն 4 ամիս է, ինչ ձեռք ձեռքի տված դուրս են գալիս բժշկական համալսարանից և միասին ուղևորվում Սերգեյենց տուն։ Զույգն արդեն նշանադրվել է, հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Նարինե Արզումանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է, ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից: Դպրոցն այնտեղ է ավարտել եւ բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար տեղափոխվել է Երևան:
Հունվարից մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակը 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին աջակցելն է: Նախագծի անդամները կիրականացնեն մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին վերաիմաստավորելու սեփական ներուժն ու հնարավորությունները։
1995 թվականին Ալավերդու «Լազուր» երաժշտական խմբով զինվորների առջև ելույթ ունենալու նպատակով Արցախում էինք (եղել էինք նաև պատերազմի ժամանակ): Շուրջ 10 օր համերգներով հանդես եկանք բոլոր պաշտպանական շրջաններում: Վերջին երկու օրը ելույթներ ունեցանք 5-րդ պաշտպանականի զորամասերում: Երկրորդ օրը Մատաղիս ու Թալիշ գնացինք, սակայն Մատաղիսի դպրոցում տեղավորված զորամասում ելույթ ունենալուց հետո չթողեցին շարժվել դեպի Թալիշ, քանի որ թշնամու դիվերսիոն խումբ էր նկատվել (հետո պարզվեց՝ հետախուզական):