Բանակ և հասարակություն

Հայրենիքի սահմաններն ամուր պահելու պատրաստակամությամբ ու մարտական տրամադրությամբ տավուշցիներից կազմված համայնքային կամավորական ջոկատները պատրաստվում են մեկնել արցախյան ռազմաճակատ:

Բարև, սիրելի՛ Էդգար, երբ դու կարդաս այս նամակը, արդեն մեծ կլինես: Ու մեր այս օրերի ինքնազոհ ու հերոսական պայքարը կլինի դաս՝ քո պատմության դասագրքի էջին, նկար՝ Հաղթանակի թանգարանում, թանկ ու խնկելի շիրիմ՝ Փառքի պանթեոնում:

Կյանքում կա երեք հիմնական օրենք, որոնցով պետք է առաջնորդվել, և առանց դրանց հետևելու ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքն արժանավայել է ապրել։ Դրանք շատ պարզ օրենքներ են: Պաշտիր Աստծուն։ Պաշտպանիր քո Հայրենիքը։ Սիրիր քո ընտանիքը: Մենք պաշտում ենք Աստծուն: Մենք սիրում ենք մեր ընտանիքը։ Եկել է Հայրենիքը պաշտպանելու ժամանակը։

Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները:

Վերին Դվինում ենք, որտեղ կենտրոնացած է Հայաստանում ասորական ամենամեծ համայնքը: Համայնքապետարանի առջեւ ասորի երեխաները արքայանարինջ ու մանդարին են վաճառում: