Բանակ և հասարակություն
…Հայ զինվորը դարերի ընթացքում կրած մեր կորուստների, ցավի, կարոտի և առավելապես այսօր՝ մեր փայփայած գալիք հույսերի մեկտեղումն է:
Երբ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը հայտարարեց, որ այսուհետև իրենց շարքերը համալրելու են նաև աղջիկները, Անին ու Աստղիկը առաջիններից էին, որ վճռեցին դառնալ տարածաշրջանի լավագույն ռազմական վարժարանի սան:
Մեր բանակում ստեղծագործող, բազմաշնորհ զինվորները քիչ չեն: Զորամասերում շրջելիս հաճախ ենք հանդիպում «դարչնականաչավուն արվեստի»՝ այսպես ասած՝ բանակում զինվորի ձեռքով ստեղծված-արարված գործերի՝ քանդակներ, փոքրիկ մատուռներ, գեղանկարներ…
Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին նշեց ծննդյան 24-րդ տարեդարձը: Մեր հերոսը ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին, Արմեն և Անահիտ Հակոբյանների ընտանիքում: