Բանակ և հասարակություն
Օրերս Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
«Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, հաղթության ու արիության բանակ». այս խորագիրն էր կրում ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացված հերթական միջոցառումը` նվիրված հայոց բանակի 28-ամյակին:
Անցնող շաբաթը կրկնակի տոնական էր Արցախում ծառայող մի խումբ սպաների համար: Առիթը երկար սպասված բնակարանամուտն էր նորակառույց շենքում:
Կապանցի Վահագն Ազարյանը օրերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ծառայել է առաջնագծում, բարեխիղճ և նվիրված ծառայության համար խրախուսվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: