Բանակ և հասարակություն
Ասում են` տարեմուտին եթե ուրախ լինենք, ամբողջ տարին ուրախ կանցնի։ Արի ուրախ զրույց անենք։ Ինչի՞ մասին՝ կհարցնես։ Իհարկե, մեր մասին, իմ ու քո, դու զորանոցում ես, ես՝ տանս, գրասեղանի թղթերի մեջ…
Մեր՝ հայերիս ամենասիրած տոնն է Նոր տարին։ Նոր տարին գալիս է, որ մեր օջախի պես բաց լինեն սրտներս, մոռանանք տարվա ընթացքում կրած ու հասցրած վիրավորանքները, բուժենք ցավերը, ժպիտով ողողենք մեզ ու դիմացինին, որպեսզի աշխարհի վրա մի քիչ, գոնե մի պտղունց, ավելանա բարին։