Բանակ և հասարակություն

Ճարտարապետ Էդիկ Շահինյանը արմատներով Նոր Ջուղայից է, ծնվել է Թեհրանում, 1984թ.-ից ապրում է Շվեդիայում: Նրա նախագծած թաղամասերն ու շենքերը զարդարում են Շվեդիայի Ստոկհոլմ եւ Ուփսալա քաղաքները:

Երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց այսօրվա պես պարզ հիշում եմ, թե ինչ ցնծությամբ, ինչ ոգեւորությամբ Հանրապետության հրապարակում նշեցինք առաջին Անկախության տոնը: Ինչ երանելի օր էր՝ ընկերներիցս շատերը դեռ ողջ էին, ու միասին պարում էինք, ուրախությունից, հուզմունքից գրկախառնվում ծանոթ-անծանոթի հետ:

Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ սկսվեց Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգումը:

… 93-ի ամռան վերջին օրը Հայոց բանակի տարբեր ջոկատներ մտան Կուբաթլու քաղաք, և ազատագրվեց ևս մեկ հայրենի տարածք: Մտնելով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմ՝ Կուբաթլուն վերանվանվեց Որոտան: Այժմ այստեղ իսկական տերն է ապրում, շենացնում:

Զինված ուժերի գլխավոր շտաբում շուրջ մեկ ամիս է՝ գործում է վստահության գիծ հեռախոսահամարը։ Ծառայությանը միանալու համար հարկավոր է զանգահարել 85-01 և 85-03, հեռախոսազանգն անվճար է, հասանելի է աշխատանքային օրերին ժամը 12:00-ից 20:00-ն։